Basic information
Number
N 205-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (30.05.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2006.06.15/16(225)
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
23.05.2006
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահ
Signing date
30.05.2006
Effective date
30.05.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

23 մայիսի 2006 թ. 

N 205-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ» (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 489) ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 436-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ գլխի 47-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2006 թվականի մայիսի 15-ի թիվ 22 արձանագրություն), քննարկելով արտարժույթի փոխանակման կետի բացատրությունները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «Ժզ» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Գոհար Ավետիսյան» արտարժույթի փոխանակման կետի (լիցենզիա թիվ 489) կողմից  արժութային օրենսդրության պահանջները խախտելու համար ուժը կորցրած ճանաչել արտարժույթի առք ու վաճառքի թիվ 489 լիցենզիան։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Գոհար Ավետիսյան» արտարժույթի փոխանակման կետին (ք. Երևան, Ազատության 11) հանձնելու պահից։

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ` 

Տ. Սարգսյան


2006 թ. մայիսի 30
Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation