Basic information
Number
N 180-Ն
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (25.06.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2006.06.15/16(225) Հոդ.211
Enactment organisation
Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
Enactment date
23.05.2006
Signing organisation
Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
Signing date
23.05.2006
Effective date
25.06.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 մայիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11106171

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

23 մայիսի 2006 թ. 
ք. Երևան

N 180-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 433-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի 2005թ. սեպտեմբերի 2-ի «Շարժական մշակութային արժեքների փորձաքննություն  իրականացնող անձանց լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրությունը, շարժական մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող անձանց մասնագիտական  որակավորման վկայականի ձևը և շարժական մշակութային արժեքների  փորձաքննություն իրականացնող անձանց մասնագիտական որակավորման և լիցենզավորման հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 433-Ն հրամանի գ) ենթակետով հաստատված շարժական մշակութային արժեքների փորձաքննություն  իրականացնող անձանց մասնագիտական որակավորման և լիցենզավորման հանձնաժողովի կազմում.

«Գ. Գևորգյան` ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ)» բառերը փոխարինել «Հ. Պողոսյան` ՀՀ մշակույթի և  երիտասարդության հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ)» բառերով:

Նախարար` 

Հ. Պողոսյան