Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 5
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.03.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
17.03.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

17 մարտի 2016 թվականի

թիվ 5

քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐԳԵԼՔՆԵՐԻ, ԱՌԳՐԱՎՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

 

Ի գիտություն ընդունելով 2015 թվականին Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության փոխադարձ հասանելիությունը խոչընդոտող արգելքների, ինչպես նաև ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի հետ կապված առգրավումների և սահմանափակումների (այսուհետ՝ արգելքներ, առգրավումներ և սահմանափակումներ) հայտնաբերմանն ու վերացմանն ուղղված աշխատանքների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի տեղեկատվությունը և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի ապրիլի 23-ի թիվ 7 կարգադրությունը`

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ ապահովել արգելքների, առգրավումների և սահմանափակումների մասին տեղեկատվության թարմացումն առնվազն տարին 1 անգամ, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով համապատասխան տվյալների բազայի ձևավորումը, վարումը և օգտագործումը,

մինչև 2016 թվականի դեկտեմբերի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ժամանակ զեկուցել արգելքների, առգրավումների ու սահմանափակումների հայտնաբերմանն ու վերացմանն ուղղված աշխատանքների արդյունքների մասին։

2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ ապահովելու Եվրասիական տնտեսական հանձնաժողով համապատասխան տեղեկատվության ներկայացումն առնվազն տարին 1 անգամ՝ սույն Կարգադրության 1-ին կետի երկրորդ պարբերությունում նշված տվյալների բազայի թարմացման նպատակով։

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում, այն հրապարակելու օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով