Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-128-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.08.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.07.25/49(1502) Հոդ.644
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
09.07.2019
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի հուլիսի 9-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 32-րդ հոդվածում «անունը, ազգանունը» բառերը փոխարինել «անունը, ազգանունը, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեպքում՝ նաև հայրանունը (այսուհետ՝ անուն)» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 37-րդ, 62-րդ, 73-րդ, 86-րդ, 126-րդ հոդվածներում, 146-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, 158-րդ հոդվածում, 171-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում, 178-րդ, 189-րդ և 222.5-րդ հոդվածներում «անունը, ազգանունը» բառերը փոխարինել «անունը» բառով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 146-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, 158-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, 171-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում, 186-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «անունները, ազգանունները» բառերը փոխարինել «անունները» բառով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով.

«12) այլ որոշումներ՝ օրենքով սահմանված դեպքերում:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասում «սույն օրենսգրքով» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2019 թ. հուլիսի 23

Երևան

ՀՕ-128-Ն