Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-125-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.09.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.07.24/48(1501) Հոդ.637
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
09.07.2019
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի հուլիսի 9-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 20-րդ հոդվածում 15.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«15.2. ԱՏԳ ԱԱ 7201, 7204, 7303 00, 7304, 7305, 7306, 7307, 7308 ծածկագրերին (իսկ 7325 և 7326 ծածկագրերից` սև մետաղից սալիկների) դասվող սև մետաղի թափոնների և ջարդոնի, սև մետաղից պատրաստված խողովակների և դրանց կցամասերի, սև մետաղական կոնստրուկցիաների յուրաքանչյուր տոննայի արտահանման համար (սույն կետով նախատեսված` պետական տուրքի վճարման պարտավորությունը չի տարածվում «Ժամանակավոր ներմուծում» և «Վերամշակում մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված և հետագայում վերաարտահանվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտադրված` վերոնշյալ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 7201, 7204) ապրանքների վրա)

բազային տուրքի 60-ապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 15.3-րդ կետում ««ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներով» բառերը փոխարինել ««Վերամշակում մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով» բառերով։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի սեպտեմբերի 10-ից:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2019 թ. հուլիսի 19

Երևան

ՀՕ-125-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան