Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-101-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.07.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.07.17/46(1499) Հոդ.607
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
01.07.2019
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի հուլիսի 1-ին

 

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.2-րդ և 5.3-րդ կետերով.

«5.2) Հայաստանի Հանրապետության հարկային ծառայությունում առնվազն 10 տարի քննիչի պաշտոն զբաղեցրած անձը, որը պաշտոնից ազատվել է «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված հիմքով կամ 63 տարին լրանալուց հետո` 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով.

5.3) Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունում առնվազն 10 տարի քննիչի պաշտոն զբաղեցրած անձը, որը պաշտոնից ազատվել է «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 7-րդ կետերով սահմանված հիմքերով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով.»:

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի առաջին նախադասության «2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ» բառերը փոխարինել «2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ» բառերով և նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ կետերով.

«3) հարկային ծառայության քննիչի պաշտոն զբաղեցրած անձին, որի լիազորությունները դադարել են «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով, եթե նա ծնվել է մինչև 1974 թվականի հունվարի 1-ը.

4) մաքսային ծառայության քննիչի պաշտոն զբաղեցրած անձին, որի լիազորությունները դադարել են «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով, եթե նա ծնվել է մինչև 1974 թվականի հունվարի 1-ը:».

2) 3-րդ մասի երրորդ պարբերությունը «ազգային անվտանգության մարմիններում քննիչի» բառերից հետո լրացնել «, հարկային ծառայությունում քննիչի, մաքսային ծառայությունում քննիչի» բառերով.

3) 3-րդ մասը վեցերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ յոթերորդ պարբերությունով.

«Հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է հարկային կամ մաքսային ծառայության քննիչի զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (հարկային ծառայության քննիչի համար` պաշտոնային դրույքաչափի, հարկային ծառայության դասային աստիճանի և հատուկ կոչումի համար տրվող հավելավճարների հանրագումարի, մաքսային ծառայության քննիչի համար` պաշտոնային դրույքաչափի, մաքսային ծառայության հատուկ կոչումի համար տրվող հավելավճարի հանրագումարի) և այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով` հաշվի առնելով վերջին պաշտոնը, հատուկ կոչումը (հարկային ծառայության քննիչի դեպքում` նաև վերջին դասային աստիճանը) հարկային կամ մաքսային ծառայության քննիչի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ:».

4) 6-րդ մասի երկրորդ պարբերության «վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ» բառերը փոխարինել «վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար» բառերով.

5) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Դատավորի պաշտոն զբաղեցրած անձին 2014 թվականի հուլիսի 1-ից հետո սույն հոդվածով սահմանված կարգով նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում է նշանակելու օրվանից՝ հաշվի առնելով որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձը (պաշտոնային դրույքաչափի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարը)։ Եթե հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:».

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մասով.

«11. Հարկային կամ մաքսային ծառայության քննիչի պաշտոնից մինչև 2019 թվականի հունիսի 1-ը ազատված` սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5.2-րդ և 5.3-րդ կետերի, 9-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հիման վրա կենսաթոշակի իրավունք ձեռք բերած (ունեցող) անձին կենսաթոշակը նշանակվում է՝

1) 2019 թվականի հունիսի 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են մինչև 2019 թվականի դեկտեմբերի 1-ը.

2) դիմելու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են 2019 թվականի դեկտեմբերի 1-ից հետո:»:

 

Հոդված 3. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2019 թվականի հունիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2019 թ. հուլիսի 11

Երևան

ՀՕ-101-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան