Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-80-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.07.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.07.10/45(1498) Հոդ.569
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.06.2019
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի հունիսի 19-ին

 

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դիվանագիտական ծառայության մասին» 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-249 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 27-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 4-րդ կետի «3-րդ մասի» բառերը փոխարինել «4-րդ մասի» բառերով.

2) 2-րդ մասի 6-րդ կետից հանել «պետական կառավարման այլ մարմին» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի 8-րդ մասում «3-րդ մասի» բառերը փոխարինել «4-րդ մասի» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «արտաքին գործերի նախարարությունից» բառերից հետո լրացնել «և ենթակա մարմնից» բառերով.

2) 1-ին մասը «գործուղվել» բառից հետո լրացնել «Հանրապետության նախագահի աշխատակազմ, Ազգային ժողովի աշխատակազմ,» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի, Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի և վարչապետի աշխատակազմերում վարչական պաշտոնում և սույն հոդվածի 1-ին մասում նշված մարմիններում հայեցողական պաշտոնում նշանակվելը սույն օրենքի իմաստով հավասարեցվում է գործուղման:»:

 

Հոդված 4. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից և տարածվում է 2018 թվականի ապրիլի 9-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2019 թ. հունիսի 29

Երևան

ՀՕ-80-Ն