ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2019 թվականի հունիսի 19-ին
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-236 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան տրված լիցենզիաները գործում են մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը: Նախկինում տրված լիցենզիաների գործողությունը դադարում է սույն հոդվածով սահմանված ժամկետի ավարտին հաջորդող օրվանից:»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝
1) «վեց» բառը փոխարինել «տասներկու» բառով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն օրենքի 2-րդ հոդվածում նշված լիցենզիաների համար մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը պետական տուրքի գծով լրացուցիչ պարտավորություն չի առաջանում:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն օրենքով նախատեսված ժամկետային սահմանափակման հետ կապված ծանուցումներն ապահովում է քաղաքաշինության բնագավառի լիցենզավորող մարմինը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ երկամսյա ժամկետում:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2019 թ. հունիսի 29 Երևան ՀՕ-82-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|