ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2019 թվականի հունիսի 25-ին
«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 2-րդ կետի «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերի» բառերով.
2) 9-րդ կետի «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N1 հավելվածի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի N 3 հավելվածի» բառերով, իսկ «ինչպես նաև «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N1 հավելվածի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող անհատ ձեռնարկատեր և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող» բառերը փոխարինել «ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող» բառերով:
Հոդված 2. Օրենքի 81-րդ հոդվածի 8.1-ին և 8.2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8.1. 2021 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և սույն հոդվածի 6-րդ մասում նշված` անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող անձանց համար`
1) սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված սոցիալական վճարը հաշվարկվում է հետևյալ կերպ.
աշխատավարձի ամսական չափը |
սոցիալական վճարի չափը` հաշվարկված աշխատավարձի նկատմամբ |
մինչև 500000 դրամը ներառյալ |
3.5 տոկոս |
500000-ից ավելի դրամ |
10 տոկոսի և 32500 դրամի տարբերության չափով |
2) կատարվող կուտակային հատկացումների և այդ անձանց եկամուտներից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարի տարբերությունը չի կարող գերազանցել ամսական 32500 դրամը։
8.2. 2022 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և սույն հոդվածի 6-րդ մասում նշված` անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող անձանց համար`
1) սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված սոցիալական վճարը հաշվարկվում է հետևյալ կերպ.
աշխատավարձի ամսական չափը |
սոցիալական վճարի չափը` հաշվարկված աշխատավարձի նկատմամբ |
մինչև 500000 դրամը ներառյալ |
4.5 տոկոս |
500000-ից ավելի դրամ |
10 տոկոսի և 27500 դրամի տարբերության չափով |
2) կատարվող կուտակային հատկացումների և այդ անձանց եկամուտներից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարի տարբերությունը չի կարող գերազանցել ամսական 27500 դրամը։»:
Հոդված 3. Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2019 թ. հունիսի 27 Երևան ՀՕ-72-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|