Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-38-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.09.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.06.12/38(1491) Հոդ.435
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
31.05.2019
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի մայիսի 31-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի «15. Տրանսպորտի բնագավառ» բաժնի 15.7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15.7. Չմասնատվող բեռ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերը գերազանցող տրանսպորտային միջոցին օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով փոխադրման իրականացման մեկանգամյա երթուղու թույլտվություն տալու համար բազային տուրքի տասնապատիկի չափով»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2019 թ. հունիսի 6

Երևան

ՀՕ-38-Ն