ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
29 դեկտեմբերի 2015 թվականի |
թիվ 191 |
քաղ. Մոսկվա |
««ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՈՒ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Կոլեգիայի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կանոնակարգման հարցերով անդամ (նախարար) Վ. Ն. Կորեշկովի տեղեկությունները «Շենքերի և կառույցների, շինարարական նյութերի ու արտադրատեսակների անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի նախագծի վերաբերյալ և նշված նախագծի շուրջ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարաձայնությունները`
1. Հավանություն տալ ««Շենքերի և կառույցների, շինարարական նյութերի ու արտադրատեսակների անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի նախագծի հետ կապված աշխատանքների ընթացքի վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և ներկայացնել այն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական |
Վ. Խրիստենկո |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
20.. թվ |
թիվ |
քաղ. Մոսկվա |
««ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՈՒ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 79 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ կատարելու ծրագրի 22-րդ կետի կատարման ընթացքի, ««Շենքերի և կառույցների, շինարարական նյութերի ու արտադրատեսակների անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) նախագծի վերաբերյալ, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգի նախագծի շուրջ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետությունների տարաձայնությունների վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի տեղեկությունները`
1. Տեխնիկական կանոնակարգի պատասխանատու մշակող հանդիսացող Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ Միության մյուս անդամ պետությունների կառավարությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հետ համատեղ՝
ա) անցկացնել խորհրդակցություններ Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի դրույթներին համապատասխան տեխնիկական կանոնակարգի նախագծի կոնսոլիդացված խմբագրության մշակման վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հարցերի քննարկումը, որոնք վերաբերում են՝
պիտանիության հաստատման ձևով շինարարական նյութերի ու արտադրատեսակների համապատասխանության գնահատման մասով տեխնիկական կանոնակարգի դրույթների կիրառումն ապահովելու նպատակներով «հավանական վտանգավոր արտադրանք» հասկացությունը սահմանելուն.
արտադրանքի նկատմամբ համապատասխանության գնահատման ձևերի, սխեմաների և ընթացակարգերի կիրառմանը.
շենքերին և կառույցներին ներկայացվող պարտադիր պահանջներին, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 51-րդ հոդվածով սահմանված՝ տեխնիկական կանոնակարգման սկզբունքներն իրագործելու նպատակներով տեխնիկական կանոնակարգման պահանջների իրականացմանն ուղղված փաստաթղթերի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատումը նախատեսող դրույթներ սահմանելու նպատակահարմարությանը.
բ) ապահովել «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետով նախատեսված՝ տեխնիկական կանոնակարգին ներկայացվող ստանդարտների ցանկը նախապատրաստելու աշխատանքների կազմակերպումը:
2․ Տեխնիկական կանոնակարգի պատասխանատու մշակող հանդիսացող Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ ապահովել սույն Կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծի տրամադրումը (կից ներկայացնելով տեխնիկական կանոնակարգը) Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստում քննարկման համար՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 20-ի թիվ 48 որոշմամբ հաստատված «Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի մշակման, ընդունման, փոփոխությունների կատարման և չեղարկման կարգի մասին» հիմնադրույթին համապատասխան՝ այդ որոշմամբ հաստատելով, որ տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից, բայց ոչ շուտ, քան «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետով նախատեսված ստանդարտների ցանկը հաստատելու վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումն ուժի մեջ մտնելու օրը:
3․ Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում` Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում այն հրապարակելու օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
|
|
|
|
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
О. Պանկրատով |
Ի. Շուվալով |