Գլխավոր տեղեկություն
Համար
ՆԿ-113-Ն
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.03.2017-09.04.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.03.03/13(312) Հոդ.689
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
20.05.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.05.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.06.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ


Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը


ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ Հայաստանի ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 20.03.17 ՆԿ-54-Ն)

 

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից խթանելու և բնակչության ֆիզիկական դաստիարակության, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով և հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.

1. Հիմնել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի հետևյալ մրցանակները՝

1) «Լավագույն մարզական քաղաք»՝ 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր.

2) «Լավագույն մարզական գյուղ»՝ 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր.

3) «Լավագույն մարզական բակ»՝ 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր.

4) «Լավագույն մարզական ընտանիք»՝ 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր.

5) «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ»՝ 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր.

6) «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն»՝ 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր.

7) «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն»՝ 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր:

(1-ին կետը խմբ. 14.02.06 ՆԿ-26-Ն, լրաց. 04.06.15 ՆԿ-83-Ն, փոփ., լրաց. 29.04.16 ՆԿ-64-Ն, խմբ. 20.03.17 ՆԿ-54-Ն)

2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հետ, սահմանել մրցանակների թեկնածուների ընտրության, մրցույթների և ստուգատեսների անցկացման ժամկետներն ու պայմանները, ինչպես նաև մրցանակների մաս կազմող վկայագրերի ձևը, դրամական պարգևների չափերն ու վճարման կարգը:

(2-րդ կետը փոփ. 04.06.15 ՆԿ-83-Ն)

3. Սահմանել, որ 2004 թվականի մրցանակների մաս կազմող վկայագրերի պատրաստման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը և դրամական պարգևների վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի` պետական բյուջեով նախատեսված ֆոնդի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` հաջորդ տարիների մրցանակների մաս կազմող վկայագրերի պատրաստման և դրամական պարգևների ֆինանսավորման համար յուրաքանչյուր տարի պետական բյուջեում նախատեսել համապատասխան միջոցներ:

5. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին` աջակցել մրցանակաբաշխության կազմակերպման ու անցկացման գործընթացին:

6. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. մայիսի 20
Երևան
ՆԿ-113-Ն