Basic information
Number
N 476-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (11.05.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2006.06.01/15(224)
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
10.05.2006
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
10.05.2006
Effective date
11.05.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

10 մայիսի 2006 թվականի N 476-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Վիոլա» ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Վիոլա» ՍՊԸ-ին 2003 թվականի դեկտեմբերի 5-ին տրված դեղատնային գործունեության թիվ Կ-XX-000350 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. «Վիոլա» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին.

2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`

Ն. Դավիդյան