ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
1988 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 10-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1998 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 10-ամյա տարելիցը նշելու նպատակով, որոշում եմ.
1. Ստեղծել 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 10-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով հետևյալ կազմով`
| Քոչարյան Ռոբերտ | - Հայաստանի Հանրապետության վարչապետ (հանձնաժողովի նախագահ) |
| Փիրումյան Ֆելիքս | - Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
| Սահակյան Արա | - Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի տեղակալ |
| Այվազյան Ստեփան | - Լոռու մարզպետ |
| Ասատրյանի Պավլիկ | - Տավուշի մարզպետ |
| Ավոյան Վարազդատ | - Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր |
| Արզումանյան Ալեքսանդր | - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար |
| Բագոյան Ռաֆայել | - Հայաստանի Հանրապետության սպառողական ընկերությունների միության վարչության նախագահ |
| Գամազյան Գալուստ | - Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար |
| Գոմցյան Արարատ | - Շիրակի մարզպետ |
| Գրիգորյան Հրաչյա | - Արագածոտնի մարզպետ |
| Դալլաքյան Վիկտոր | - Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր |
| Դարբինյան Արմեն | - Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար |
| Թումանյան Արտաշես | - Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր |
| Հակոբյան Հրանուշ | - Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար |
| Հարությունյան Մարտին | - Հայաստանի Հանրապետության կոնֆեդերացիայի նախագահ |
| Պետրոսյան Մանուշակ | - «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն |
| Սարգսյան Ֆադեյ | - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ |
| Սիրադեղյան Վանո | - Երևանի քաղաքապետ |
| Սմբատյան Արմեն | - Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար |
| Օհանյան Սիրեկան | - Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և աղետի գոտու հարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար): |
2. Պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում հաստատել 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 10-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ապահովել նշված ծրագրով նախատեսված միջոցառումների անցկացման ֆինանսավորումը:
4. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
|