Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.03.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2005.12.26/7(15)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
31.10.2000
Ստորագրման ամսաթիվ
31.10.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2001

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

Հայաստանի Հանրապետության կառավարության ԵՎ Բելառուսի Հանրապետության կառավարության միջԵՎ զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Բելառուսի Հանրապետության կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր,

ընդունելով փոխադարձ հետաքրքրությունը զբոսաշրջության բնագավառում երկարաժամկետ և սերտ համագործակցության հաստատման հարցում,

ցանկություն հայտնելով զարգացնելու այդ բնագավառում հարաբերությունները երկու երկրների, ինչպես նաև նրանց զբոսաշրջային կազմակերպությունների միջև,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերը կնպաստեն Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև զբոսաշրջիկների փոխանակման ընդլայնմանը՝ երկու երկրների ժողովուրդների կյանքին, պատմությանը և մշակույթին ծանոթանալու նպատակով:
      Համագործակցությունը կիրականացվի Կողմերի պետությունների օրենսդրությանը և սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան:

 

Հոդված 2

 

Կողմերը կաջակցեն զբոսաշրջության բնագավառի պետական կառավարման մարմինների  և զբոսաշրջային կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային և ներքին զբոսաշրջության զարգացմանը մասնակցող այլ կազմակերպությունների միջև էլ ավելի սերտ համագործակցությանը:

 

Հոդված 3

 

Կողմերը կնպաստեն զբոսաշրջային տեղեկության, տպագիր նյութերի, տեսաֆիլմերի փոխանակմանը, կաջակցեն գովազդային միջոցառումների, գիտաժողովների, սեմինարների, ցուցահանդեսների և տոնավաճառների անցկացմանը: Այդ նպատակով Կողմերը կարող են մյուս Կողմի պետության տարածքում ստեղծել տեղեկատվական կենտրոններ կամ նշանակել զբոսաշրջության պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ:

 

Հոդված 4

 

Կողմերը կնպաստեն զբոսաշրջության բնագավառի մասնագետների և այլ աշխատողների, ինչպես նաև զբոսաշրջության մասնագիտությունների գծով ուսանողների ուսուցման, պատրաստման և փոխանակման բնագավառում համագործակցությանը: Զբոսաշրջության զարգացման տարբեր հետազոտությունների և ծրագրերի իրականացման հարցում Կողմերը կօժանդակեն հասարակական և մասնավոր հատվածի կազմակերպություններին:

 

Հոդված 5

 

Կողմերը զբոսաշրջության պետական կառավարման իրենց մարմինների միջոցով կիրականացնեն զբոսաշրջությանը վերաբերող իրենց օրենսդրության, ինչպես նաև միջազգային զբոսաշրջային կազմակերպություններում իրենց կողմից իրականացվող գործունեության մասին տեղեկության փոխանակում:

 

Հոդված 6

 

Սույն Համաձայնագրի ավելի արդյունավետ իրագործման նպատակով Կողմերը տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի շրջանակներում կձևավորեն աշխատանքային խումբ, որի կազմի մեջ կընդգրկվեն երկու երկրների զբոսաշրջության ոլորտի մասնագետներ՝ զբոսաշրջության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված համատեղ առաջարկների, ծրագրերի և որոշումների իրագործման նպատակով:

 

Հոդված 7

 

Կողմերը պայմանավորվում են, որ սույն Համաձայնագրի գործողության ընթացքում փոխադարձորեն ձեռք բերված արդյունքներն օգտագործելու են իրենց հայեցողությամբ:

 

Հոդված 8

 

Կողմերը կարող են փոփոխություններ և լրացումներ կատարել սույն Համաձայնագրում, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով, կհանդիսանան սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման ժամանակ վեճեր առաջանալու դեպքում Կողմերը կձգտեն  դրանք լուծել բանակցությունների միջոցով կամ վեճերի կարգավորման ցանկացած այլ ընդունելի եղանակով:

 

Հոդված 10

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ ներպետական համապատասխան ընթացակարգերի կատարումը հաստատողԿողմերի վերջին ծանուցման ստացման պահից:

Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի յուրաքանչյուր հաջորդ հնգամյա ժամկետներով, եթե Կողմերից որևէ մեկը համապատասխան ժամկետը լրանալուց առնվազն 6 ամիս առաջ դիվանագիտական ճանապարհով մյուս Կողմին չծանուցի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Սույն Համաձայնագրի գործողության  դադարեցումը չի  ազդի այն  ծրագրերի և նախագծերի կատարման վրա, որոնք համաձայնեցվել են նրա գործողության ժամկետում, եթե Կողմերը այլ բանի մասին չեն պայմանավորվել:

 

Կատարված է Երևան քաղաքում 2000 թվականի հոկտեմբերի 31-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ բելառուսերեն, հայերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ընթացքում տարաձայնություններ առաջանալու դեպքում առավելությունը կտրվի  ռուսերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի մարտի 26-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան