Basic information
Number
ՆՀ-847
Type
Հրամանագիր
Act type
Հիմնական ակտ (03.12.1997-15.05.1998)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2004.02.04/7(306)
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
25.11.1997
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
25.11.1997
Effective date
03.12.1997
Interrupt date
18.12.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում ներդրումների խթանման պետական քաղաքականության հիմնադրույթների մշակման, ներդրումների գործընթացի զարգացման համար առավել բարենպաստ միջավայր ստեղծելու, ներդրողների իրավունքների պաշտպանության, պետական կառավարման մարմինների ոլորտին առնչվող ներդրումների համակարգման նպատակով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 6-րդ կետը, որոշում եմ.

1. Ստեղծել ներդրումների խթանման և պաշտպանության Հայաստանի Հանրապետության պետական խորհուրդ հետևյալ կազմով`

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ (խորհրդի նախագահ)

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար

(խորհրդի նախագահի տեղակալ)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար
 

Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարար
 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ
 

Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական (տնտեսագիտական հարցերով)
 

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ (ներդրումների և արտահանման հարցերով)

(խորհրդի պատասխանատու քարտուղար):

 

2. Ներդրումների խթանման և պաշտպանության Հայաստանի Հանրապետության պետական խորհրդին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել ներդրումների խթանման և պաշտպանության Հայաստանի Հանրապետության պետական խորհրդի կանոնադրությունը:

3. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան
   

Երևան
25 նոյեմբերի 1997 թ.
ՆՀ-847