Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-7-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.04.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.05.08/29(1482) Հոդ.281
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
28.03.2019
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի մարտի 28-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված աշխատանքային կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել Կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի չափից:»:

 

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված զինվորական կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել Կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի չափից:»:

 

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասում «պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական» բառերը փոխարինել «Կառավարության սահմանած նվազագույն» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասում «պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական» բառերը փոխարինել «Կառավարության սահմանած նվազագույն» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 33-րդ հոդվածի 10-րդ մասում, 36-րդ հոդվածի 5-րդ մասում «լիազոր մարմինը» բառերը փոխարինել «Կառավարությունը» բառով:

 

Հոդված 6. Օրենքի 44-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Թաղման նպաստ նշանակելու և վճարելու կարգը, վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և թաղման նպաստի չափը սահմանում է Կառավարությունը:»:

 

Հոդված 7. Օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասը «հաշմանդամության աշխատանքային» բառերից առաջ լրացնել «սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով (այդ թվում՝ հաշվի առնելով օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասը) հաշվարկված» բառերով։

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից և դրանից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2019 թ. ապրիլի 3

Երևան

ՀՕ-7-Ն