Basic information
Number
N 610-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (10.06.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2006.05.31/29(484) Հոդ.578
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
13.04.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
17.05.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
18.05.2006
Effective date
10.06.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 18 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 ապրիլի 2006 թվականի N 610-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման 14.2-րդ և 14.3-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեում ընդգրկված` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող առանձին ծրագրերով նախատեսված միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մայիսի 17
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
ապրիլի 13-ի N 610-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
 

Բյուջետային ծախսերի
գործառական դասակարգման
խումբը, ենթախումբը և ծրագիրը

Ծրագրի և միջոցառման անվանումը

Չափի միավորը 

Քանակը 

Միավորի արժեքը
(հազ. դրամ)

Գումարը (հազ. դրամ)

10.05.04

Անասնաբուժական ծառայության, հակահամաճարակային միջոցառումների, կենդանիների հիվանդությունների կանխարգելման աշխատանքների կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորում      

280320,0

  1. Եռակողմ պայմանագրերի համաձայն համայնքներում հակաանասնահամաճարակային միջոցառումների իրականացում` համայնքային անասնաբույժների կողմից

հաստիք

730

384,0

280320,0

10.07.09  II. Գյուղական խորհրդատվական ծառայությունների իրականացման նպատակով ԳԱՄԿ-երի և ԳԱՀԿ-ի ֆինանսավորում      

46361,2

  1. Աշխատողների աշխատավարձ (այդ թվում՝ սոցիալական ապահովագրության հատկացումներ)

հաստիք

229

137,8

31556,0

  2. Գործառական ծախսեր      

14805,2 

   

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան