Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-96-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (29.11.2018-29.07.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.07.22/46(1135) Հոդ.628
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.06.2015
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2015 թվականի հունիսի 22-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասում՝

 

1) «ակտերով» բառից հետո լրացնել «, աշխատանքային» բառով.

2) 3-րդ կետի «պարտականությունների» բառը փոխարինել «պարտավորությունների» բառով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 5-րդ հոդվածում՝

 

1) 4-րդ մասը «Աշխատանքի ընդունման» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև աշխատանքային պայմանագիրը լուծելու» բառերով.

2) 5-րդ մասը «պահպանվում» բառից հետո լրացնել «, հաշվառվում» բառով:

 

 Հոդված 3. Օրենսգրքի 14-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասից հանել «կողմերի համաձայնությամբ՝» բառերը.

2) 2-րդ մասից հանել «նաև» բառը:

 

Հոդված 4. Օրենսգրքի 17-րդ հոդվածում՝

 

1) 2.1-ին մասում «101-րդ հոդվածին, 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, 155-րդ հոդվածին» բառերը փոխարինել «89-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերին, 91-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին, 101-րդ հոդվածին, 140-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 143-րդ հոդվածի 1.1-ին մասին, 148-րդ հոդվածի 3-րդ մասին, 149-րդ հոդվածի 4-րդ մասին, 153-րդ հոդվածի 2-րդ մասին, 154-րդ հոդվածի 2-րդ մասին, 155-րդ հոդվածի 7-րդ մասին, 164-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին, 209-րդ հոդվածի 3-րդ մասին, 240-րդ հոդվածի 2-րդ մասին, 249-րդ հոդվածի 1-ին մասին, 257-րդ հոդվածին» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.

«2.2. Սույն օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերի, 91-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 101-րդ հոդվածի, 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերի, 143-րդ հոդվածի 1.1-ին մասի, 148-րդ հոդվածի 3-րդ մասի, 149-րդ հոդվածի 4-րդ մասի, 153-րդ հոդվածի 2-րդ մասի, 155-րդ հոդվածի 7-րդ մասի, 164-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի, 209-րդ հոդվածի 3-րդ մասի, 249-րդ հոդվածի 1-ին մասի և 257-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ մինչև տասնչորս տարեկան անձինք կարող են ընդգրկվել կինեմատոգրաֆիայի, մարզական, թատերական և համերգային կազմակերպություններում, կրկեսում, հեռուստատեսությունում և ռադիոյում ստեղծագործությունների ստեղծմանը (ստեղծագործական աշխատանք) և (կամ) կատարմանը` ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնության դեպքում, որը չպետք է վնասի նրանց առողջությանն ու բարոյականությանը, ինչպես նաև չպետք է խոչընդոտի կրթությանն ու անվտանգությանը:».

3) 4-րդ մասից հանել «Տասնչորսից» բառը:

 

Հոդված 5. Օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «կատարվել է որոշակի» բառերը փոխարինել «կատարվել է քաղաքացու կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին վկայականում նշված» բառերով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 84-րդ հոդվածում`

 

1) վերնագիրը «իրավական ակտի» բառերից հետո լրացնել «, աշխատանքային պայմանագրի» բառերով.

2) 1-ին մասը «իրավական ակտում» բառերից հետո լրացնել «, աշխատանքային պայմանագրում» բառերով.

3) 1-ին մասի՝

ա. 1-ին կետը «ընդունելու» բառից հետո լրացնել «, աշխատանքային պայմանագիրը կնքելու» բառերով,

բ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) անհատական իրավական ակտի կամ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը (անհրաժեշտության դեպքում).»,

գ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10) փորձաշրջան սահմանելու դեպքում` փորձաշրջանի տևողությունը և պայմանները.»,

դ. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11) աշխատաժամանակի ռեժիմը՝ աշխատաժամանակի նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ կամ աշխատաժամանակի կրճատ տևողություն կամ աշխատաժամանակի գումարային հաշվարկ.»,

ե. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12) ամենամյա արձակուրդի տեսակը (նվազագույն, լրացուցիչ, երկարացված) և տևողությունը».

4) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

5) 3-րդ մասի «և» բառը փոխարինել «կամ» բառով:

 

Հոդված 7. Օրենսգրքի 85-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից` կողմերի, իսկ մինչև տասնչորս տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում՝ ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը գործատուն հանձնում է աշխատողին, իսկ մինչև տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից մեկին կամ որդեգրողին կամ խնամակալին:

Աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել նաև կողմերի էլեկտրոնային ստորագրությամբ: Էլեկտրոնային ստորագրությամբ կնքված աշխատանքային պայմանագրի մեկ օրինակը էլեկտրոնային եղանակով փոխանցվում է աշխատողին, իսկ մինչև տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից մեկին կամ որդեգրողին կամ խնամակալին:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 89-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասի 2-րդ կետից հանել «աշխատանքային գրքույկ (բացառությամբ առաջին անգամ կամ համատեղությամբ աշխատանքի ընդունվողների) և» բառերը, իսկ նույն կետը «տեղեկանք» բառից հետո լրացնել «կամ հանրային ծառայության համարանիշ կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանք» բառերով.

2) 1-ին մասի 5-րդ կետը «հոգաբարձուի» բառից հետո լրացնել «կամ խնամակալի» բառերով, իսկ նույն կետից «տասնչորսից» բառը հանել.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ մասերով.

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը լուսապատճենահանվում և վերադարձվում են, իսկ 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը պահպանվում են գործատուի մոտ:

1.2. Անհրաժեշտության դեպքում գործատուի և աշխատողի համաձայնությամբ աշխատողը կարող է ներկայացնել անհատական (անձնավորված) հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք իր նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ:»:

 

Հոդված 9. Օրենսգրքի 90-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 10. Օրենսգրքի 91-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը «հանձնած» բառից հետո լրացնել «կամ գործատուի մոտ կամ գործատուի նախաձեռնությամբ այլ վայրում ուսուցում անցած» բառերով:

 

Հոդված 11. Օրենսգրքի 93-րդ հոդվածի 3-րդ մասը «փորձաշրջան անցած,» բառերից հետո լրացնել «կնքված աշխատանքային պայմանագրի գործողությունը շարունակվում է,» բառերով, իսկ նույն մասի «15-րդ գլխով նախատեսված հիմքերով» բառերը փոխարինել «109-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերով» բառերով:

 

Հոդված 12. Օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «նշված է:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

 

«Աշխատանքային պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով, բացառությամբ սույն օրենսգրքի 95-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:»:

 

Հոդված 13. Օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

 

«7) տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող և վաթսուներեք տարին լրացած կամ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող և վաթսունհինգ տարին լրացած անձանց հետ՝ գործատուի կողմից առաջարկվող պաշտոնում կամ աշխատանքում անձի մասնագիտական ունակությունների գնահատման հիման վրա:»:

 

Հոդված 14. Օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին մասում «աշխատանքային ժամանակից դուրս» բառերը փոխարինել «աշխատանքից ազատ ժամանակ» բառերով:

 

Հոդված 15. Օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Անօրինական է համարվում այն աշխատանքը, որն իրականացվում է առանց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի:»:

 

Հոդված 16. Օրենսգրքի 105-րդ հոդվածում՝

 

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Աշխատանքի էական պայմաններ են աշխատանքի վայրը, աշխատանքի վարձատրության չափը և (կամ) այն որոշելու ձևը, արտոնությունները, աշխատաժամանակի (աշխատանքի և հանգստի) ռեժիմը, տարակարգերը և պաշտոնների անվանումները, աշխատանքային պայմանագրի տեսակը, որոնց և (կամ) գործատուի փոփոխման դեպքում գործատուն աշխատողին պետք է ծանուցի սույն օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված ժամկետներում, բացառությամբ հետևյալ դեպքերի.

1) հիմնական աշխատավարձի չափի և (կամ) հավելումների, հավելավճարների բարձրացման դեպքում, երբ մյուս պայմանները պահպանվում են.

2) օրական և (կամ) շաբաթական աշխատաժամանակի կրճատման դեպքում, երբ մյուս պայմանները պահպանվում են:».

2) 3-րդ մասի «պայմանները» բառը փոխարինել «չափը և (կամ) այն որոշելու ձևը» բառերով, և նույն մասը «դեպքում» բառից հետո լրացնել «, որի մասին գործատուն գրավոր ձևով պետք է ծանուցի աշխատողին ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ մինչև նոր պայմանների ուժի մեջ մտնելը» բառերով.

3) 5-րդ մասի «համաձայն չէ աշխատանքը շարունակել նոր պայմաններում» բառերը փոխարինել «չի տվել իր գրավոր համաձայնությունը աշխատանքը նոր պայմաններում շարունակելու համար» բառերով:

 

Հոդված 17. Օրենսգրքի 106-րդ հոդվածի 1-ին մասը «ունի» բառից հետո լրացնել «անհատական իրավական ակտի հիման վրա» բառերով, իսկ նույն մասի «, ինչպես նաև» բառերը փոխարինել «և (կամ) նույն ժամկետով» բառերով:

 

Հոդված 18. Օրենսգրքի 109-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասի 8-րդ կետը «հոգաբարձուն» բառից հետո լրացնել «կամ խնամակալը» բառերով.

2) 1-ին մասի 12-րդ կետը «89-րդ հոդվածի» բառերից հետո լրացնել «1-ին մասի» բառերով.

3) 2-րդ մասը «ակտով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 128-րդ հոդվածով նախատեսված դեպքի» բառերով:

 

Հոդված 19. Օրենսգրքի 113-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասի`

ա. 1-ին կետը «դադարման» բառից հետո լրացնել «և օրենքով նախատեսված դեպքերում պետական գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու» բառերով,

բ. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11) տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի վաթսուներեք տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի վաթսունհինգ տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով:».

2) 2-րդ մասի «115-րդ հոդվածով» բառերը փոխարինել «115-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով:

 

Հոդված 20. Օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 2.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2.2) երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի՝ մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված դեպքերի.»:

 

Հոդված 21. Օրենսգրքի 115-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի երկրորդ պարբերությունում՝

ա. հանել «109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և» բառերը,

բ. «լուծելու» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված» բառերով,

գ. «դեպքում» բառը փոխարինել «դեպքերում» բառով.

2) 2-րդ մասը «1-ին մասով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին և 111-րդ հոդվածի 2-րդ մասերով» բառերով.

3) 3-րդ մասի 1-ին կետը «պատճառը» բառից հետո լրացնել «, իսկ աշխատողին այլ աշխատանք առաջարկելու դեպքում` նաև պաշտոնի անվանումը, աշխատավարձի չափը կամ այլ աշխատանք առաջարկելու հնարավորության բացակայության մասին» բառերով:

 

Հոդված 22. Օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասում՝

 

1) առաջին պարբերությունում՝

ա. առաջին անգամ նշված «թվաքանակի» բառից հետո լրացնել «և (կամ) հաստիքների» բառերով,

բ. «երեք ամիս» բառերը փոխարինել «երկու ամիս» բառերով,

գ. «Հայաստանի Հանրապետության զբաղվածության պետական ծառայություն» բառերը փոխարինել «զբաղվածության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին» բառերով.

2) երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 23. Օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասում «գիտելիքների» բառը փոխարինել «ունակությունների» բառով:

 

Հոդված 24. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասը «եթե» բառից հետո լրացնել «մինչև տվյալ աշխատանքային կարգապահական խախտումը» բառերով:

 

Հոդված 25. Օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասում՝

 

1) առաջին պարբերության «ծառայության ամբողջ ժամանակահատվածով դադարեցնում է աշխատանքային հարաբերությունները աշխատողի հետ և» բառերը հանել.

2) երկրորդ պարբերությունում՝

ա. «աշխատանքային հարաբերությունները վերականգնելու և» բառերը հանել,

բ. «որի» բառից հետո լրացնել «էական» բառով,

գ. «նախորդ» բառը փոխարինել «մինչև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելը գործող աշխատանքային» բառերով:

 

Հոդված 26. Օրենսգրքի 128-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 128. Աշխատանքային պայմանագրի լուծումը ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում

 

1. Ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում աշխատանքային պայմանագիրն աշխատողը կարող է միակողմանիորեն լուծել գործատուի մահվան օրվանից` մահվան փաստը գրանցող լիազոր մարմնի տրամադրած փաստաթղթի հիման վրա:

2. Եթե աշխատողը չի լուծում աշխատանքային պայմանագիրը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում, ապա ֆիզիկական անձ գործատուի մահվան օրվանից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, նրա հետ կարող են աշխատանքային հարաբերությունները շարունակվել` օրենքով սահմանված կարգով ֆիզիկական անձ գործատուի գույքի հավատարմագրային կառավարիչ հանդիսացող անձի հետ, որն այս դեպքում դառնում է գործատու` աշխատանքային պայմանագրում գործատուի փոփոխմամբ:

3. Եթե չեն շարունակվում աշխատանքային հարաբերությունները սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում, ապա աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված ֆիզիկական անձ գործատուի մահվան օրվանից` մահվան փաստը գրանցող լիազոր մարմնի տրամադրած փաստաթղթի հիման վրա:»:

 

Հոդված 27. Օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասում՝

 

1) «իսկ 113-րդ հոդվածի» բառերից հետո լրացնել «1-ին մասի» բառերով.

2) 1-5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) մինչև մեկ տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի տասնապատիկի չափով.

2) մեկից մինչև հինգ տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի քսանհինգապատիկի չափով.

3) հինգից մինչև տասը տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի երեսնապատիկի չափով.

4) տասից մինչև տասնհինգ տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի երեսունհինգապատիկի չափով.

5) տասնհինգ տարի և ավելի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի քառասունչորսապատիկի չափով:».

3) 2-րդ մասը «ժամանակահատվածով» բառից հետո լրացնել «և (կամ) ավելի մեծ չափով» բառերով:

 

Հոդված 28. Օրենսգրքի 130-րդ հոդվածում՝

 

1) 1.1-ին մասը «գործատուի» բառից հետո լրացնել «կամ օրենքով սահմանված կարգով իրավահաջորդ ճանաչված գործատուի» բառերով.

2) 2-րդ մասի «սահմանված կարգով լրացնել աշխատողի աշխատանքային գրքույկն ու հանձնել նրան» բառերը փոխարինել «իսկ եթե այդ պարտավորությունը գործատուից անկախ պատճառներով հնարավոր չէ կատարել, ապա աշխատողի աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները կատարվում են աշխատողի կողմից նման պահանջ ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

 

Հոդված 29. Օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Աշխատաժամանակի կրճատ տևողություն սահմանվում է`

1) մինչև յոթ տարեկան երեխաների համար՝ օրական մինչև երկու ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան չորս ժամ.

2) յոթից մինչև տասներկու տարեկան երեխաների համար՝ օրական մինչև երեք ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան վեց ժամ.

3) տասներկուսից մինչև տասնչորս տարեկան երեխաների համար՝ օրական մինչև չորս ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան տասներկու ժամ.

4) տասնչորսից մինչև տասնվեց տարեկան աշխատողների համար` շաբաթական մինչև 24 ժամ.

5) տասնվեցից մինչև տասնութ տարեկանների համար` շաբաթական մինչև 36 ժամ.

6) այն աշխատողների համար, որոնց աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության և անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված առողջության համար անվտանգ մակարդակի, աշխատաժամանակը սահմանվում է ոչ ավելի, քան շաբաթական 36 ժամ:»:

 

Հոդված 30. Օրենսգրքի 142-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասից «կամ նրա ներկայացուցիչը» բառերը հանել.

2) 3-րդ մասի «երկու ամիս» բառերը փոխարինել «մեկ շաբաթ» բառերով.

3) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Գործատուն պարտավոր է ստույգ հաշվառել յուրաքանչյուր աշխատողի օրական և (կամ) շաբաթական աշխատաժամանակը, ըստ որի՝ կապահովվի այն տեղեկատվությունը, որով հնարավոր կլինի պարզել սույն օրենսգրքի 17-րդ գլխով սահմանված նորմերի պահանջների կատարումը:»:

 

Հոդված 31. Օրենսգրքի 143-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը «ժամանակահատվածի տևողությունը» բառերից հետո լրացնել «յուրաքանչյուր դեպքում» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Աշխատաժամանակի գումարային հաշվարկի կիրառումն արգելվում է մինչև 18 տարեկան աշխատողների նկատմամբ:»:

 

Հոդված 32. Օրենսգրքի 144-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Արտաժամյա աշխատանքը սույն օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 4-րդ մասերով կամ 140-րդ կամ 141-րդ հոդվածներով կամ 142-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով կամ 7-րդ մասով կամ 147-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատաժամանակից ավելի տևողությամբ աշխատանքն է:»:

 

Հոդված 33. Օրենսգրքի 146-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 34. Օրենսգրքի 148-րդ հոդվածի 4-րդ մասը «համաձայնությամբ» բառից հետո լրացնել «` նախնական բժշկական զննություն անցնելուց և գործատուին բժշկական եզրակացություն ներկայացնելուց հետո» բառերով:

 

Հոդված 35. Օրենսգրքի 149-րդ հոդվածում 2-րդ մասի «139-րդ հոդվածով» բառերը փոխարինել «139-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերով:

 

Հոդված 36. Օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասում «14» թիվը փոխարինել «16» թվով:

 

Հոդված 37. Օրենսգրքի 159-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2. Ոչ լրիվ աշխատաժամանակով, ինչպես նաև սույն օրենսգրքի 139-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված առանձին կատեգորիայի աշխատողների ամենամյա արձակուրդը չի կրճատվում, և դրա տևողությունը որոշվում է յուրաքանչյուր օրացուցային շաբաթը համապատասխանաբար հաշվարկելով հինգ աշխատանքային օր՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և վեց աշխատանքային օր՝ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:»:

 

Հոդված 38. Օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասում «կարող է տրամադրվել» բառերը փոխարինել «տրամադրվում է» բառերով:

 

Հոդված 39. Օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասում «դրա հետ» բառերը փոխարինել «միասին» բառով:

 

Հոդված 40. Օրենսգրքի 164-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասը «տվյալ» բառից հետո լրացնել «աշխատանքային» բառով, իսկ «տարում:» բառից հետո՝ հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Աշխատանքային տարին օրացուցային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որն սկսվում է աշխատողի հետ աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով նախատեսված օրն աշխատանքի անցնելու օրվանից և ավարտվում է հաջորդ օրացուցային տարվա համապատասխան ամսին և ամսաթվին:».

2) 2-րդ մասը «հետո» բառից հետո լրացնել «, բացառությամբ համատեղությամբ աշխատողների» բառերով:

 

Հոդված 41. Օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասից «աշխատողի և գործատուի համաձայնությամբ» բառերը հանել:

 

Հոդված 42. Օրենսգրքի 168-րդ հոդվածում՝

 

1) «109-րդ հոդվածի» բառերից հետո լրացնել «1-ին մասի» բառերով.

2) «7-րդ,» բառից հետո լրացնել «11-րդ,» բառով:

 

Հոդված 43. Օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասը «առաջ» բառից հետո լրացնել «, իսկ եթե դա հնարավոր չէ գործատուից անկախ պատճառներով, ապա ամենամյա արձակուրդն սկսելու՝ աշխատողի դիմումում նշված ժամկետից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

 

Հոդված 44. Օրենսգրքի 170-րդ հոդվածում՝

 

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Սույն օրենսգրքի 100-րդ կամ 101-րդ հոդվածով սահմանված ժամկետներով կնքված, ինչպես նաև մինչև վեց ամիս աշխատած աշխատողների հետ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն չօգտագործված ամենամյա արձակուրդի համար աշխատողին վճարում է դրամական հատուցում` սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան:».

2) 2-րդ մասի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:»:

 

Հոդված 45. Օրենսգրքի 178-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 46. Օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասը «չեն ներառվում» բառերից հետո լրացնել «հարկերը, նպատակային սոցիալական վճարները,» բառերով:

 

Հոդված 47. Օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասում`

 

1) «, պաշտոնների և ցուցանիշների ցուցակով» բառերը փոխարինել «և պաշտոնների ցանկով» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասով նախատեսված ցանկերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 48. Օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը «Աշխատավարձը» բառից հետո լրացնել «վճարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով և» բառերով, իսկ «վճարվել» բառից հետո՝ «կանխիկ կամ անկանխիկ՝» բառերով:

 

Հոդված 49. Օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մասից «բոլոր աշխատողներին» բառերը հանել, իսկ նույն մասի «պետք է ներկայացնի» բառերը փոխարինել «աշխատողի պահանջով ներկայացնում է» բառերով:

 

Հոդված 50. Օրենսգրքի 194-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 51. Օրենսգրքի 195-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասի երրորդ պարբերությունը «ձևավորվում» բառից հետո լրացնել «կամ միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու պահանջն առաջացել է մինչև աշխատողի առաջին աշխատանքային տարին լրանալը,» բառերով.

2) 4-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Միջին ժամային աշխատավարձի չափը որոշվում է միջին ամսական աշխատավարձի և միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու համար հաշվառված ամիսների արտադրյալը բաժանելով միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու համար հաշվառված ամիսների ընթացքում տվյալ աշխատողի փաստացի աշխատած ժամերի քանակին:»:

 

Հոդված 52. Օրենսգրքի 201.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 201.1. Գործատուի կողմից մասնագիտական ուսուցումը

 

1. Գործատուն իր միջոցների հաշվին իրավունք ունի կազմակերպությունում կամ այլ վայրում պայմանագրային հիմունքներով կազմակերպելու աշակերտների կամ աշխատանքի ընդունվող անձի մասնագիտական ուսուցում մինչև վեց ամիս տևողությամբ՝ ուսուցման ընթացքում աշակերտին վճարելով կրթաթոշակ` առնվազն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով:»:

 

Հոդված 53. Օրենսգրքի 214-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն օրենսգրքի 213-րդ հոդվածով սահմանված պահումներն ու գանձումները կատարելուց հետո աշխատողին վճարվող աշխատավարձը չի կարող պակաս լինել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից, բացառությամբ սույն օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:»:

 

Հոդված 54. Օրենսգրքի 217-րդ հոդվածի 4-րդ կետը «անվտանգ» բառից հետո լրացնել «և առողջության համար անվնաս» բառերով:

 

Հոդված 55. Օրենսգրքի 228-րդ հոդվածը «կարգով» բառից հետո լրացնել

«՝ տվյալ կարգապահական տույժը կիրառելու մասին իրավական ակտն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում» բառերով:

 

Հոդված 56. Օրենսգրքի 263-րդ հոդվածը «աշխատողի» բառից հետո լրացնել «կամ տվյալ գործատուի հետ նախկինում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված աշխատողի» բառերով, իսկ «առաջանում է» բառերից հետո՝ «կամ առաջացել է» բառերով:

 

Հոդված 57. Անցումային դրույթներ

 

1. Աշխատանքային գրքույկների ներկայացման պարտադիր պահանջը դադարեցվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո աշխատանքի ընդունվողների մասով:

2. Հիմնական աշխատավայրի գործատուն պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երեք տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները՝

1) ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին՝ աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով.

2) հանձնել աշխատողներին` աշխատանքային գրքույկում լրացնելով հանձնելու տարին, ամիսը, ամսաթիվը, ինչպես նաև աշխատողի պահանջով` աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը, զբաղեցրած պաշտոնի կամ կատարած աշխատանքի մասին տեղեկությունները, համատեղության կարգով աշխատելու ժամանակահատվածը, եթե աշխատողը գործատուին է ներկայացնում համատեղությամբ աշխատանքը հաստատող փաստաթուղթ:

3. Եթե աշխատանքային պայմանագիրը լուծվում է մինչև սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով աշխատանքային գրքույկի հանձնումը, ապա հիմնական աշխատավայրի գործատուն սույն օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով աշխատողի հետ վերջնահաշվարկի հետ միասին աշխատողի աշխատանքային գրքույկը հանձնում է աշխատողին` սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան:

(57-րդ հոդվածը փոփ. 22.11.18 ՀՕ-416-Ն)

 

Հոդված 58. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո, բացառությամբ 9-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2015 թ. հուլիսի 14

Երևան

ՀՕ-96-Ն