ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի հոկտեմբերի 24-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 8-րդ մասում՝
1) «Գերակա հանրային շահերով հասարակության և պետության կարիքների համար» բառերը փոխարինել «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով» բառերով.
2) «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» բառերը փոխարինել «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2018 թ. նոյեմբերի 3 Երևան ՀՕ-407-Ն |