ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի հոկտեմբերի 3-ին
«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-176-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 49-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «և տեխնիկական պայմանների» բառերը փոխարինել «, տեխնիկական պայմանների և հաճախորդի անձնական տվյալների» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.
«2.2. Օպերատորը կամ ծառայություններ մատուցողն իրավասու է Կարգավորողի սահմանած կարգով բացահայտելու իր հաճախորդի կողմից օգտագործվող ծառայության վայրի վերաբերյալ տեղեկությունները (հաճախորդի տեղորոշում) և հաճախորդի անձնական տվյալները՝ արտակարգ պատահարների արագ արձագանքման ծառայության 112 (911), հրշեջ ծառայության 101, Հայաստանի Հանրապետության ոստիկանության 102 և շտապօգնության 103 համարներին կատարվող կանչերի (հաղորդումների) դեպքում։ Կարգավորողը սահմանում է սույն մասով նախատեսված կարգը, այդ թվում՝ տեղորոշման համակարգի գործարկման պայմանները, տեղորոշման բացահայտման ժամկետներն ու համակարգի տեխնիկական նախագծի համաձայնեցմանը ներկայացվող պահանջները՝ նախապես համաձայնեցնելով իրավասու մարմնի հետ։
Տեղորոշման բացահայտման ժամկետն սկսվում է կատարվող կանչերի (հաղորդումների) պահից և տևում է մինչև անհրաժեշտ օգնության ցուցաբերումը:».
3) 3-րդ մասի «և 2.1-ին» բառերը փոխարինել «, 2.1-ին և 2.2-րդ» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հանրապետության նախագահ 2018 թ. հոկտեմբերի 10 Երևան ՀՕ-397-Ն
Ա. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|