Basic information
Number
02325/3-4
Type
Պարզաբանում
Act type
Հիմնական ակտ (11.08.1994-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ 1994/5
Enactment organisation
ՀՀ հարկային պետական տեսչություն
Enactment date
11.08.1994
Signing organisation
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ ՀՀ հարկային պետական տեսչության պետի տեղակալ
Signing date
11.08.1994

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ
ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

08003
11.08.94

02325/3-4
11.08.94

Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 1992 թ. նոյեմբերի 2-ին հաստատված և ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ հարկային պետական տեսչության հետ համաձայնեցված «Ձեռնարկությունների տարադրամային հաշիվների և հաշվապահական հաշվեկշռի տարադրամային հոդվածների վերագնահատման և եկամուտների վերահաշվարկման» կարգի «զ» կետի կիրարկման վերաբերյալ:

 

ՀՀ ֆինանսների նախարարությունը և ՀՀ հարկային պետական տեսչությունը հայտնում են, որ ՀՀ ֆինանսների և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների 1994 թ. հունվարի 29-ի թիվ 17-2, 19ձգ-18 նամակի համաձայն` արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթի որոշման 1993 թ. գործող կարգը հանրապետության տարածքում պահպանվում է մինչև 1995 թ. հունվարի 1-ը: Ըստ այդ կարգի Հայաստանի Հանրապետության ժողովրդական տնտեսության այն ճյուղերում, որտեղ արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) իրացումը ձևակերպվում է գնորդի կամ պատվիրատուի կողմից վճարված գումարի չափով, հաշվապահական հաշվառման «Բեռնված ապրանքներ» 45 հաշվում հաշվեգրված դեբիտորական պարտքերի գումարները չեն համարվում տարադրամային հաշիվներ և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 1992 թ. նոյեմբերի 2-ին հաստատված և ՀՀ բանկի, ՀՀ հարկային պետական տեսչության հետ համաձայնեցված «Ձեռնարկությունների տարադրամային հաշիվների և հաշվապահական հաշվեկշռի տարադրամային հոդվածների վերագնահատման և եկամուտների վերահաշվարկման» կարգի «զ» կետով նախատեսված ազատ փոխարկելի տարադրամով դեբիտորական պարտքերի կազմի մեջ չեն մտնում ու չեն վերագնահատվում:

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ

ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

 

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ

ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ

 

Պ. ՍԱՖԱՐՅԱՆ

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation