Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-354-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.07.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.07.04/52(1410) Հոդ.788
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
13.06.2018
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի հունիսի 13-ին

 

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-50-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 4-րդ մասում`

1) 1-ին կետը «դատավորների» բառից հետո լրացնել «թեկնածուների հավակնորդների ցուցակում» բառերով.

2) 2-րդ կետի «և դատավորների թեկնածությունների» բառերը փոխարինել «, ինչպես նաև դատավորների թեկնածուների» բառերով.

3) 3-րդ կետի «դատավորների և» բառերը փոխարինել «դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում և» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում`

1) 1-ին մասի`

ա. 1-ին կետը «դատավորների» բառից հետո լրացնել «թեկնածուների հավակնորդների» բառերով,

բ. 2-րդ կետի «Ակադեմիայում ուսումնառությունն ավարտած և» բառերը հանել, «թեկնածությունների» բառը փոխարինել «թեկնածուների» բառով.

2) 2-րդ մասը «համապատասխան» բառից առաջ լրացնել «և սույն օրենքին» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 3-րդ կետը «հրամանները,» բառից հետո լրացնել «որոշումները,» բառով.

2) 17-րդ կետը «դատավորների» բառից հետո լրացնել «թեկնածուների հավակնորդների, դատավորների թեկնածուների» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհուրդ (այսուհետ` Արդարադատության խորհուրդ)» բառերը փոխարինել «Բարձրագույն դատական խորհուրդ» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի (այսուհետ` Դատարանների նախագահների խորհուրդ)» բառերը փոխարինել «Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի (այսուհետ նաև` Ուսումնական հարցերի հանձնաժողով)» բառերով.

2) 4-րդ մասի 1-ին կետի «նախատեսված դատավորների թեկնածությունների» բառերը փոխարինել «նախատեսված դատավորների թեկնածուների հավակնորդների» բառերով, իսկ «Ակադեմիայում ուսումնառությունն ավարտած և դատավորների թեկնածությունների» բառերը՝ «դատավորների թեկնածուների» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասում «առնվազն 3000 տպաքանակ ունեցող մամուլում» բառերը փոխարինել «Ակադեմիայի պաշտոնական կայքում (www.justiceacademy.am)» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 7-րդ կետը «հրահանգներ,» բառից հետո լրացնել «կայացնում է որոշումներ,» բառերով.

2) 1-ին մասի 14-րդ կետի «դատավորների կամ դատախազների» բառերը փոխարինել «դատավորների թեկնածուների հավակնորդների, դատավորների թեկնածուների, քննիչների թեկնածությունների կամ դատախազների թեկնածությունների ցուցակում» բառերով, իսկ «Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին» բառերը՝ «Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովին» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին կետով.

«14.1) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 10-րդ մասով և 124-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված դեպքերում Ռեկտորը որոշում է կայացնում դատավորների թեկնածուների հավակնորդների և դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձի ուսուցումն Ակադեմիայում կասեցնելու, իսկ կասեցման համապատասխան հիմքերը վերանալու դեպքում` ուսուցումը վերսկսելու մասին.»:

 

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձինք.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձինք, որոնք ընդգրկված են Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակում.».

3) 3-րդ կետի «Ակադեմիայում ուսումնառությունն ավարտած և դատավորների թեկնածությունների» բառերը փոխարինել «դատավորների թեկնածուների» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ակադեմիայում ուսումնառությունն ավարտելուց հետո դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք պարտավոր են անցնել իրավաբանի մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքի դատարանների աշխատակազմերում, եթե նրանք ավելի քան երկու ամիս անընդմեջ կամ օրացուցային տարվա ընթացքում ավելի քան երեք ամիս չեն զբաղվում իրավաբանի մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքով: Սույն մասի դրույթները չեն տարածվում մայրության, երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման դեպքում արձակուրդում լինելու կամ պատգամավոր ընտրված լինելու պատճառով օրենքով սահմանված իրավաբանի մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքով չզբաղվելու դեպքերի վրա:»:

 

Հոդված 9. Օրենքի 16-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «դատավորների» բառից հետո լրացնել «թեկնածուների հավակնորդների, դատավորների թեկնածուների ցուցակներում» բառերով.

2) 2-րդ մասի 4-րդ կետում՝

ա. «դատավորների» բառից հետո լրացնել «թեկնածուների հավակնորդների, դատավորների թեկնածուների ցուցակներից» բառերով,

բ. «Արդարադատության» բառը փոխարինել «Բարձրագույն դատական» բառերով,

գ. «` սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում» բառերը հանել:

 

Հոդված 10. Օրենքի 17-րդ հոդվածում`

1) վերնագրից հանել «թեկնածությունների» բառը.

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Խորհուրդը, Ռեկտորի ներկայացմամբ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված հիմքերով պատճառաբանված որոշում է կայացնում դատավորների թեկնածուների հավակնորդ և դատավորների թեկնածու, ներառյալ՝ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակում ընդգրկված` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ունկնդրին համապատասխան ցուցակից հանելու միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Խորհուրդը, Ռեկտորի ներկայացմամբ, «Դատախազության մասին» օրենքով սահմանված հիմքերով պատճառաբանված որոշում է կայացնում ունկնդրին դատախազի թեկնածությունների ցուցակից հանելու միջնորդությամբ գլխավոր դատախազին դիմելու մասին:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.

«1.2. Անձին քննիչների թեկնածությունների ցուցակից հանելու դեպքեր են`

1) ունկնդիրն անհարգելի պատճառով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 5 տոկոսից.

2) ունկնդիրը բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 50 տոկոսից, բացառությամբ տարկետում տրամադրելու դեպքերի.

3) Ակադեմիայում ուսումնառության ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքը գնահատվել է բացասական, կամ ունկնդիրը չի անցել սույն օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված փորձաշրջանը:».

5) 2-րդ մասի «1-ին մասով» բառերը փոխարինել «1-ին և 1.1-ին մասերով», իսկ «Արդարադատության» բառը՝ «Բարձրագույն դատական» բառերով.

6) 2.1-ին մասի «1-ին» բառը փոխարինել «1.2-րդ» բառով.

7) 3-րդ մասի «Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության» բառերը փոխարինել «ժամանակավոր անաշխատունակության» բառերով, իսկ նույն մասը «դատավորների» բառից հետո լրացնել «թեկնածուների հավակնորդների ցուցակում» բառերով.

8) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Դատավորների թեկնածուների հավակնորդների, քննիչների կամ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված ունկնդիրը, Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակում ընդգրկված` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձը համարվում է Ակադեմիայից ազատված համապատասխանաբար դատավորների թեկնածուների հավակնորդների, քննիչների կամ դատախազների թեկնածությունների, առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից հանվելու պահից:»:

 

Հոդված 11. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) մասնագիտական պատրաստում` դատավորների թեկնածուների հավակնորդների, քննիչների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց, Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակում ընդգրկված` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձանց ուսուցում` ուղղված վերջիններիս մեջ դատավորի, քննիչի կամ դատախազի պաշտոնում գործելու համար անհրաժեշտ կարողությունների, հմտությունների ձևավորմանը, մասնագիտական գիտելիքների ծավալի ընդլայնմանը: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 11-րդ մասով և 124-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված գործնական հմտությունների զարգացման մասով ուսուցումն ընդգրկում է ունկնդիրների փորձաշրջանը, իսկ Խորհրդի սահմանած դեպքերում` նաև առանձին առարկայան կուրսեր.»:

 

Հոդված 12. Օրենքի 19-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի 1-ին կետը «դատավորների» բառից հետո լրացնել «թեկնածուների հավակնորդների, դատավորների թեկնածուների» բառերով.

2) 4-6-րդ մասերի «Դատարանների նախագահների խորհուրդը» բառերը փոխարինել «Ուսումնական հարցերի հանձնաժողովը» բառերով.

3) 5-րդ մասի «դատավորների թեկնածությունների» բառերը փոխարինել «դատավորների թեկնածուների հավակնորդների» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձանց մասնագիտական պատրաստումը սկսելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ Ռեկտորը կազմում և Խորհրդի հաստատմանն է ներկայացնում դատավորների թեկնածուների մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագիրը:».

5) 9-րդ մասի «Դատարանների նախագահների խորհուրդը» բառերը փոխարինել «Ուսումնական հարցերի հանձնաժողովը, Բարձրագույն դատական խորհուրդը» բառերով:

 

Հոդված 13. Օրենքի 20-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «Դատարանների նախագահների խորհուրդ» բառերը փոխարինել «Ուսումնական հարցերի հանձնաժողով» բառերով.

2) 2-րդ մասի «Դատարանների նախագահների խորհուրդը» բառերը փոխարինել «Ուսումնական հարցերի հանձնաժողովը» բառերով, «Ակադեմիայում ուսումնառությունն ավարտած և դատավորների թեկնածությունների» բառերը՝ «դատավորների թեկնածուների» բառերով.

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Դատավորների թեկնածուների հավակնորդների, քննիչների, դատախազների թեկնածությունների և Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման օրվան հաջորդող եռօրյա ժամկետում համապատասխանաբար Դատական դեպարտամենտը, քննչական կոմիտեն, գլխավոր դատախազությունը և Բարձրագույն դատական խորհուրդը` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձանց մասով, Ակադեմիա են ներկայացնում մասնագիտական պատրաստման ենթակա անձանց ցուցակը:».

4) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Ուսումնական հարցերի հանձնաժողովը` դատավորների և դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասով, Դատական դեպարտամենտը` դատական ծառայողների և դատական կարգադրիչների մասով, գլխավոր դատախազությունը` դատախազների ու դատախազության աշխատակազմում պետական ծառայողների մասով, քննչական կոմիտեն` քննիչների ու քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների մասով, հատուկ քննչական ծառայությունը` ծառայության քննիչների մասով պատասխանատու են ուսուցման դասընթացներին ներկայանալու վերաբերյալ ունկնդիրների ծանուցումն ապահովելու համար:»:

 

Հոդված 14. Օրենքի 21-րդ հոդվածում`

1) 4-րդ մասը «Ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցած դատավորների» բառերից հետո լրացնել «թեկնածուների» բառով, իսկ նույն մասի «համապատասխանաբար դատախազների, քննիչների կամ դատավորների թեկնածությունների» բառերը փոխարինել «համապատասխանաբար դատախազների, քննիչների թեկնածությունների կամ դատավորների թեկնածուների» բառերով.

2) 6-րդ մասի «դատավորների թեկնածությունների» բառերը փոխարինել «դատավորների թեկնածուների» բառերով, «Ակադեմիայի շրջանավարտ` դատավորների թեկնածությունների ցուցակում» բառերը՝ «դատավորների թեկնածուների, առաջխաղացման ցուցակներում» բառերով, իսկ «Դատարանների նախագահների խորհուրդը» բառերը՝ «Ուսումնական հարցերի հանձնաժողովը» բառերով:

 

Հոդված 15. Օրենքի 22-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «թեկնածությունների» բառը փոխարինել «թեկնածուների» բառով.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Դատական ծառայողների, դատական կարգադրիչների և դատախազության աշխատակազմում պետական ծառայողների վերապատրաստման, ինչպես նաև ըստ ատեստավորման կամ գնահատման արդյունքների` լրացուցիչ վերապատրաստման կարիք ունեցող դատական ծառայողների, դատական կարգադրիչների և դատախազների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների ուսումնառության ժամաքանակը սահմանում են համապատասխանաբար Բարձրագույն դատական խորհուրդը և հանրապետության գլխավոր դատախազը:».

3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Դատավորների թեկնածուների հավակնորդների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց ուսումնառության ժամկետի տևողությունը առնվազն 7 ամիս է, բայց ոչ ավելի, քան 10 ամիս, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 11-րդ մասով և 124-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված գործնական հմտությունների զարգացման մասով ուսուցման, որի ժամկետները սահմանում է Խորհուրդը:».

4) 5-րդ մասի «Դատավորների» բառը փոխարինել «Դատավորների թեկնածուների հավակնորդների» բառերով, իսկ «թեկնածությունների ցուցակի» բառերը՝ «թեկնածուների և թեկնածությունների ցուցակների» բառերով.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Դատավորների թեկնածուների մասնագիտական պատրաստումը, որպես կանոն, սկսվում է Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակում ընդգրկված` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձանց ցուցակի համալրումն ավարտելուն հաջորդող ամսվանից:»:

 

Հոդված 16. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում`

1) առաջին նախադասությունը «դատավորների» բառից հետո լրացնել «թեկնածուների հավակնորդների ցուցակներում» բառերով.

2) երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Փորձաշրջանի տևողությունը սահմանվում է համապատասխան ուսուցման ծրագրով, սակայն չի կարող պակաս լինել 3 ամսից, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 106-րդ հոդվածի 1-ին մասով և 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով սահմանված անձանց փորձաշրջանի, որի ժամկետները սահմանում է Խորհուրդը:»:

 

Հոդված 17. Օրենքի 24-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «Դատարանների նախագահների խորհուրդը» բառերը փոխարինել «Ուսումնական հարցերի հանձնաժողովը» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 106-րդ հոդվածի 1-ին մասով և 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով սահմանված անձանց փորձաշրջանի ղեկավարների վերաբերյալ տեղեկությունները Արդարադատության ակադեմիային է ներկայացնում Ուսումնական հարցերի հանձնաժողովը համապատասխան ցուցակի հաստատման պահից 10-օրյա ժամկետում:».

3) 2-րդ մասի «Դատարանների նախագահների խորհուրդ» բառերը փոխարինել «Ուսումնական հարցերի հանձնաժողով» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Փորձաշրջանի ղեկավարի աշխատանքը համարվում է կրթական աշխատանք, որի համար նա վարձատրվում է Ակադեմիայի միջոցների հաշվին` Կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 18. Օրենքի 26-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «Դատավորների թեկնածությունների ցուցակում» բառերը փոխարինել «Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում» բառերով, իսկ «Դատարանների նախագահների խորհրդի» բառերը՝ «Ուսումնական հարցերի հանձնաժողովի» բառերով.

2) 3-րդ մասը «Դատավորների» բառից հետո լրացնել «թեկնածուների հավակնորդների ցուցակում» բառերով.

3) 6-րդ մասի «թեկնածությունների» բառը փոխարինել «թեկնածուների հավակնորդների» բառերով, իսկ «Դատարանների նախագահների խորհրդի» բառերը՝ «Ուսումնական հարցերի հանձնաժողովի» բառերով:

 

Հոդված 19. Օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասը «դատավորների» բառից հետո լրացնել «թեկնածուների հավակնորդների ցուցակում» բառերով:

 

Հոդված 20. Օրենքի 28-րդ հոդվածում`

1) 1-ին և 2-րդ մասերը «Դատավորների» բառերից հետո լրացնել «թեկնածուների հավակնորդների ցուցակում» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ մասերով.

«1.1. Որպես գիտական աստիճան ունեցող հավակնորդ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձը համարվում է մասնագիտական պատրաստումն անցած, եթե նա դրական է գնահատվել փորձաշրջանի արդյունքներով, իսկ Խորհրդի կողմից սահմանված կարգով առարկայական կուրս անցնելու դեպքում` առարկայական կուրսերից բոլոր քննությունների արդյունքներով ստացել է դրական գնահատական:

1.2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձը, որն ընդգրկված է Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակում, համարվում է մասնագիտական պատրաստումն անցած, եթե նա անցել է փորձաշրջան, իսկ Խորհրդի կողմից սահմանված դեպքերում մասնակցել է առարկայական կուրսի բոլոր ժամերին, այդ թվում, երբ նրա բացակայությունը Ռեկտորը ճանաչել է հարգելի:».

3) 4-րդ մասի «թեկնածությունների» բառը փոխարինել «թեկնածուների» բառով:

 

Հոդված 21. Օրենքի 29-րդ հոդվածում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Ուսումնառության ավարտից հետո Ակադեմիան դատավորի յուրաքանչյուր թեկնածուի վերաբերյալ տեղեկություններ է տրամադրում Բարձրագույն դատական խորհրդին` Արդարադատության ակադեմիայում ուսանելու ընթացքում առաջադիմության և դատարաններում փորձաշրջանի արդյունքների վերաբերյալ:».

2) 3-րդ մասի «Դատարանների նախագահների խորհրդին» բառերը փոխարինել «Բարձրագույն դատական խորհրդին» բառերով, իսկ «Ակադեմիայում ուսումնառությունն ավարտած և դատավորների թեկնածությունների» բառերը՝ «դատավորների թեկնածուների» բառերով:

 

Հոդված 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2018 թ. հունիսի 28

Երևան

ՀՕ-354-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան