Basic information
Number
N 398-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (27.04.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2005.06.01/14(191)
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
26.04.2006
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
26.04.2006
Effective date
27.04.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

26 ապրիլի 2005 թվականի N 398-Ա
ք. Երևան
 

Հ Ր Ա Մ Ա Ն

«Կ. Ս. Ներսիսյան» ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.


ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Կ. Ս. Ներսիսյան» ՍՊԸ-ի 2003 թվականի մայիսի 6-ին տրված դեղատնային գործունեության /դեղատնային կրպակ/ թիվ Կ-XX-000212 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ՝ Մ. Կարապետյանին.

2.1 Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում:

2.2 «Կ. Ս. Ներսիսյան» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

2.3 Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:   

3.  Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ՝ Ա. Ղուկասյանին:

Նախարար`   

 Ն. Դավիդյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation