Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-343-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.06.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.06.29/50(1408) Հոդ.769
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.06.2018
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի հունիսի 21-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 10-ի հարկային օրենսգրքի 172-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում և 191-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «Կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի» բառերը փոխարինել «լիազորված մարմնի» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2018 թ. հունիսի 26
Երևան
ՀՕ-343-Ն