ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի մայիսի 4-ին
«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասը «հրապարակային ներդրումային ֆոնդերին,» բառերից հետո լրացնել «բոլոր տեսակի արժեթղթավորման ֆոնդերին,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» պարբերությունից հանել «և արժեթղթավորման հիմնադրամը» բառերը:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «կենսաթոշակային ֆոնդ» բառերից հետո լրացնել «, «արժեթղթավորման ֆոնդ» բառերով.
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Արգելվում է Կենտրոնական բանկում համապատասխան գրանցում չունեցող անձանց կողմից «ներդրումային ֆոնդ»,«կենսաթոշակային ֆոնդ» կամ «արժեթղթավորման ֆոնդ» բառակապակցությունների, դրանց հոլովված ձևերի, օտար լեզվով այդ բառերի հայերեն տառադարձությունների, թարգմանությունների կամ դրանց զուգորդությունների, ինչպես նաև գործարար ավանդույթի շրջանակներում ֆոնդերի գործունեությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն բնութագրող անվանումների օգտագործումն իրենց անվանման մեջ, գովազդներում, հրապարակային օֆերտայում կամ որևէ կերպ աջակցելը գովազդելուն, եթե «ներդրումային ֆոնդ», «կենսաթոշակային ֆոնդ» կամ «արժեթղթավորման ֆոնդ» բառակապակցությունների, դրանց ածանցյալների կամ նշված անվանումների օգտագործման իմաստից չի բխում, որ խոսքը չի վերաբերում ներդրումային ֆոնդի, կենսաթոշակային ֆոնդի և արժեթղթավորման ֆոնդի` սույն օրենքով և (կամ) «Կուտակային կենսաթոշակների մասին», «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված գործունեությանը, և եթե նման օգտագործման իրավունքը չի վերապահվել օրենքով կամ միջազգային պայմանագրով:»:
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը «իսկ» բառից հետո լրացնել «արժեթղթավորման ֆոնդերի,» բառերով:
Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերը չեն կիրառվում արժեթղթավորման ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) նկատմամբ, եթե արժեթղթավորման ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) նախատեսվում է, որ ֆոնդի փայերը (բաժնետոմսերը) ենթակա են տեղաբաշխման նախաձեռնողների, կառավարչի կամ նախապես սահմանված այլ անձանց միջև:»:
Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Արժեթղթավորման ֆոնդի հաշվին կարող են կատարվել նաև ֆոնդի թողարկած արժեթղթերի վարկանշման, արժեթղթերի գծով պարտավորությունների կատարման երաշխիքի կամ երաշխավորություն ձեռք բերելու կամ ակտիվների ապահովագրության, վարկային գրավչության այլ տեսակների հետ կապված ծախսերը, եթե դրանք նախատեսված են ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ):»:
Հոդված 7. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Արժեթղթավորման ֆոնդի թողարկած տարբեր դասի փայերը, ի լրումն սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հատկանիշների, կարող են տարբերվել նաև ֆոնդի եկամուտների մեջ մասնաբաժնով, ֆոնդի դադարման (լուծարման) ժամանակ զուտ ակտիվների մեջ մասնաբաժնով և (կամ) ստացվող վճարումների հերթականությամբ:»:
Հոդված 8. Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասում «ամիսը մեկ անգամից պակաս լինել» բառերը փոխարինել «պակաս լինել տարին մեկ անգամից՝ արժեթղթավորման ֆոնդի դեպքում, և ամիսը մեկ անգամից՝ այլ ֆոնդերի դեպքում» բառերով:
Հոդված 9. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով.
«10) ակտիվների խմբում մեկ նախաձեռնողի մասնակցության առավելագույն չափը:»:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2018 թ. մայիսի 24 Երևան ՀՕ-322-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|