ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
14 հոկտեմբերի 2015 թվականի |
թիվ 31 |
քաղ. Աստանա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2015-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2015-2016 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների իրագործմանն ուղղված միջոցառումների ցանկի մասին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 63-րդ կետին համապատասխան և «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2015-2016 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 11 որոշումը կատարելու նպատակով`
1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2015-2016 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների իրագործմանն ուղղված միջոցառումների կից ներկայացվող ցանկը (այսուհետ` ցանկ):
2. Առաջարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելիս հաշվի առնել ցանկում նշված միջոցառումները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել դրանց իրագործման ընթացքի մասին։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամներին` պարտականությունների բաշխմանը համապատասխան համակարգել Հանձնաժողովի կողմից ցանկով նախատեսված միջոցառումների կատարումը և ապահովել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2015-2016 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների իրագործմանն ուղղված միջոցների վերլուծության անցկացումը։
4. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
|
|
|
|
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |