Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-309-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.04.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.03.30/25(1383) Հոդ.502
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.03.2018
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին

 

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի հունվարի 17-ի ՀՕ-3-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում՝

1) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14) լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին կետով.

«14.1) վերահսկող մարմին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե.»:

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի վերնագրում, 3.1-ին, 3.2-րդ, 5-7-րդ և 9-րդ մասերում, 10-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում, 11-րդ հոդվածի «գ» կետում, 13-րդ հոդվածի 1-ին մասում, 14-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերում «լիազոր մարմին» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «վերահսկող մարմին» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքի խախտումների դեպքերում վերահսկող մարմինը կազմակերպչի նկատմամբ կիրառում է պատասխանատվության հետևյալ միջոցները.

ա) նախազգուշացում և խախտումները վերացնելու մասին հանձնարարական.

բ) տուգանք:

Վերահսկող մարմինը լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման հիմքի հայտնաբերման դեպքում գրավոր դիմում է լիազոր մարմին՝ այդ գործընթացն իրականացնելու համար` ներկայացնելով տվյալ վարույթն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

2. Սույն օրենքի խախտումների դեպքերում լիազոր մարմինը կազմակերպչի նկատմամբ կիրառում է պատասխանատվության հետևյալ միջոցները.

ա) լիցենզիայի գործողության կասեցում.

բ) լիցենզիայի գործողության դադարեցում:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. մարտի 30

Երևան

ՀՕ-309-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան