ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին
«ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի ՀՕ-179 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 5. |
Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառի պետական կառավարման մարմնի իրավասությունը». |
2) առաջին պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառի պետական կառավարման մարմինն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն է (այսուհետ՝ կոմիտե):»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի «է» կետն ուժը կորցրած ճանաչել և «լիազորված մարմին» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «կոմիտե» բառով:
Հոդված 3. Օրենքի 7-11-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածներում «լիազորված մարմին» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «կոմիտե» բառով:
Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության իրականացումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության ապահովման նպատակներով իրագործում են կոմիտեն և պաշտպանության պետական կառավարման լիազորված մարմինը:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2018 թ. մարտի 30 Երևան ՀՕ-301-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|