Basic information
Number
N 102-Ն
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (12.05.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2006.05.02/12(221) Հոդ.143
Enactment organisation
Բնապահպանության նախարար
Enactment date
05.04.2006
Signing organisation
Բնապահպանության նախարար
Signing date
05.04.2006
Effective date
12.05.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 ապրիլի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10506109

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

5 ապրիլի 2006 թ.
ք. Երևան

 N 102-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 291-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70 հոդվածի 3-րդ մասով.


ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող ընկերությունների գործադիր մարմինների թափուր պաշտոնների համար մրցույթի և այդ պաշտոնները զբաղեցնողների համար ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների ձևավորման կարգը և ատեստավորման ու մրցույթի անցկացման ընթացակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 29-ի N 291-Ն հրամանի N 1 և N 2 հավելվածների 4-րդ կետերում.

«(այսուհետ՝ Նախապատրաստական խումբ)» բառերից հետո լրացնել «Նախապատրաստական խումբը փաստաթղթերի ընդունման ժամանակ յուրաքանչյուր մասնակցի տրամադրում է հարցաշարերն իրենց պատասխաններով:»:


Նախարար`  

Վ. Այվազյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation