ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «Դատական ակտերի հարկադիր» բառերը փոխարինել «Հարկադիր» բառով.
2) 4-րդ մասի առաջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության Նախագահը» բառերը փոխարինել «վարչապետը» բառով:
Հոդված 4. Օրենքում «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Կառավարություն» բառով:
Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 11. |
Պաշտոնի նշանակելը հարկադիր կատարման ծառայությունում |
1. Հարկադիր կատարման ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է գլխավոր հարկադիր կատարողը:
2. Սույն օրենքի 4-րդ հոդվածում նշված պաշտոններում հարկադիր կատարողներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է գլխավոր հարկադիր կատարողը:
3. Հարկադիր կատարման ծառայությունում քաղաքացիական ծառայողներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համապատասխան նախարարության գլխավոր քարտուղարը` քաղաքացիական ծառայությունը կանոնակարգող օրենքներին և իրավական այլ ակտերին համապատասխան:»:
Հոդված 6. Օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի ութերորդ պարբերությունում, 4-րդ հոդվածի 3-րդ մասում, 9-րդ հոդվածի 1.1-ին մասում, 10-րդ հոդվածի 1-ին մասում, 12-րդ հոդվածի 5-րդ մասում, 12.1-ին հոդվածի 2-րդ, 6-րդ, 9-րդ և 12-րդ մասերում, 13-րդ հոդվածի 7-րդ մասում, 19-րդ հոդվածի 2-րդ մասում, 20-րդ հոդվածի վերնագրում, 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ, 5-րդ և 14-րդ կետերում, 23-րդ հոդվածի 3-րդ կետում, 29-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում, 31-րդ հոդվածի 4-րդ մասում, 32-րդ հոդվածի 8-րդ մասում, 34-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերում, 35-րդ հոդվածի 2-րդ մասում, 36-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությունում, 40-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունում և 50-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության արդարադատության» բառերը փոխարինել «համապատասխան» բառով:
Հոդված 7. Օրենքի 20-րդ հոդվածի առաջին պարբերությունը և երկրորդ պարբերության 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Համապատասխան նախարարությունը կազմակերպում, վերահսկում և մեթոդական ղեկավարում է իրականացնում հարկադիր կատարման ծառայության գործունեության նկատմամբ:
Համապատասխան նախարարը`
1) կազմակերպում և վերահսկողություն է իրականացնում հարկադիր կատարման ծառայության գործունեության նկատմամբ.»:
Հոդված 8. Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասում՝
1) երկրորդ պարբերության «Հայաստանի Հանրապետության Նախագահը» բառերը փոխարինել «վարչապետը՝ սեփական նախաձեռնությամբ կամ համապատասխան նախարարի միջնորդությամբ» բառերով.
2) երրորդ պարբերության «Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի միջնորդությամբ» բառերը փոխարինել «վարչապետը՝ սեփական նախաձեռնությամբ կամ համապատասխան նախարարի միջնորդությամբ» բառերով:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2018 թ. մարտի 30 Երևան ՀՕ-281-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|