ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին
«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 3. | Մաքսային ծառայության հասկացությունը |
1. Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունը մաքսային մարմինների միասնական կենտրոնացված համակարգն է:
2. Պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) քննչական մարմինն իրականացնում է նախաքննություն նաև մաքսային ծառայության քննչական ենթակայությանը վերապահված հանցագործությունների վերաբերյալ վարույթով:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է կոմիտեի նախագահը:»:
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ» բառերը փոխարինել «վարչապետը» բառով:
Հոդված 5. Օրենքի 37-րդ հոդվածից հանել «վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կողմից ձևավորվող` մաքսային մարմնում մշտապես գործող մարմին է, որը» բառերը:
Հոդված 6. Օրենքում «վերադաս մաքսային մարմին» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «կոմիտե» բառով:
Հոդված 7. Օրենքում «Հայաստանի Հանրապետության Նախագահ», «Հայաստանի Հանրապետության կառավարություն» և «Հայաստանի Հանրապետության վարչապետ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հանրապետության նախագահ», «Կառավարություն» և «վարչապետ» բառերով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2018 թ. մարտի 30 Երևան ՀՕ-263-Ն |