Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-262-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.04.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.03.30/25(1383) Հոդ.455
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.03.2018
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին

 

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում`

1) վեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«հարկային ծառայության գործառույթներ` հարկային մարմնի` ըստ կառուցվածքային ստորաբաժանումների, վարչապետի կողմից հաստատվող գործառութային պարտականություններ.».

2) տասնմեկերորդ պարբերությունից հանել «վերադաս» բառը:

 

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 8. Հարկային մարմինը».

 

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հարկային մարմինը Պետական եկամուտների կոմիտեն է (այսուհետ՝ հարկային մարմին): Հարկային տեսչությունները հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ են:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Հարկային մարմնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Պետական եկամուտների կոմիտեի նախագահը:».

4) 4-րդ և 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքում «վերադաս հարկային մարմին» և «հարկային մարմիններ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «հարկային մարմին» բառերով:

 

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին հոդվածով.

 

«Հոդված 8.1. Քննչական մարմինը

 

1. Քննչական մարմինը հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանում է:

2. Քննչական մարմինը կազմակերպում և իրականացնում է նախաքննություն հարկային մարմնի քննչական ենթակայությանը վերապահված հանցագործություններով:

3. Քննչական մարմնի ղեկավարին նշանակում և ազատում է հարկային մարմնի ղեկավարը՝ վարչապետի համաձայնությամբ:»:

 

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) վերնագրի «գործառույթները» բառը փոխարինել «լիազորությունները» բառով.

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հարկային մարմինը՝

1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին համապատասխան` իրականացնում է հարկային վարչարարություն`

ա. հարկ վճարողների հաշվառում,

բ. հարկ վճարողների սպասարկում,

գ. հարկ վճարողների հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառում,

դ. հարկային հսկողության իրականացում և հարկային հսկողության հարակից ընթացակարգերի կիրառում,

ե. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան` վարչական իրավախախտումների վերաբերյալ իրեն վերապահված գործերով վարույթի իրականացում, հարկային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացում՝ օրենքով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության, հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերի` հարկային պարտավորությունների գծով պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառում,

զ. հարկային պարտավորությունների կատարման ապահովում, հարկերի և այլ պարտադիր վճարների հավաքման կազմակերպում,

է. հարկային վեճերի լուծում, հարկ վճարողների բողոքների քննարկում և որոշումների ընդունում,

ը. հարկ վճարողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով հսկողության իրականացում,

թ. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով տնտեսավարող սուբյեկտների մոտ օրենքով սահմանված կարգով ստուգումների և ուսումնասիրությունների իրականացում,

ժ. միջազգային պայմանագրերի շրջանակներում հարկային վարչարարության իրականացում.

2) իրականացնում է բյուջեների` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների հաշվառումը, ապահովում է հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտները.

3) իրականացնում է տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց առնչվող համակարգերի կառավարումը (մշակում, ներդնում և սպասարկում).

4) կազմակերպում է հարկային ծառայողների ուսուցումը, վերապատրաստումը և ատեստավորումը.

5) միջազգային պայմանագրերի շրջանակներում օտարերկրյա իրավասու մարմինների հետ հարկման նպատակով փոխանակում է տեղեկատվություն (ըստ` դիմում-պահանջի, ինքնաբերական և ավտոմատ եղանակով).

6) իրականացնում է նախաքննություն հարկային մարմնի ենթակայությանը վերապահված հանցագործությունների վերաբերյալ վարույթով.

7) վերահսկողություն է իրականացնում պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ.».

3) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 6. Օրենքի 11.1-ին հոդվածում՝

1) վերնագրից հանել «(վերադաս հարկային մարմնի)» բառերը.

2) 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին կետով.

«8.1) լսում և Կառավարություն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում կոմիտեի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.».

4) 4-րդ կետից հանել «, հարկային տեսչությունների պետերի», իսկ 5-րդ և 6-րդ կետերից՝ «և հարկային տեսչությունների» բառերը.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ կետով.

«16) ստեղծում է խորհրդակցական մարմիններ:»:

 

Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 8. Օրենքում «Հայաստանի Հանրապետության Նախագահ», «Հայաստանի Հանրապետության կառավարություն» և «Հայաստանի Հանրապետության վարչապետ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հանրապետության նախագահ», «Կառավարություն» և «վարչապետ» բառերով, իսկ «դասային կոչում» բառերը` համապատասխան հոլովաձևերով «դասային աստիճան» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածի 9.2-րդ, 10-րդ և 12-րդ մասերի 1-ին կետերը «դասային» բառից հետո լրացնել «աստիճան» բառով:

 

Հոդված 10. Օրենքի 21.1-ին հոդվածի վերնագիրը «ծառայության» բառից հետո լրացնել «հատուկ» բառով, «կոչումների» բառից հետո` «և դասային աստիճանների» բառերով, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի «կոչումներն» բառը փոխարինել «հատուկ կոչումներն ու դասային աստիճաններն» բառերով:

 

Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը «շնորհում է» բառերից առաջ լրացնել «օրենքով սահմանված դեպքերում և կարգով» բառերով.

2) 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի «կոչումների» բառը փոխարինել «դասային աստիճանների» բառերով:

 

Հոդված 12. Օրենքի 23-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության Նախագահը» բառերը փոխարինել «վարչապետը» բառով.

2) 3-րդ մասը «հատուկ» բառից հետո լրացնել «կոչում» բառով, «կոչումները» բառից հետո` «, աստիճանները» բառով:

 

Հոդված 13. Օրենքի 23.1-ին հոդվածի վերնագիրը «կոչումները» բառից հետո լրացնել «և աստիճանները» բառերով, 1-7-րդ մասերը «կոչումների» բառից հետո` «և աստիճանների» բառերով, «սահմանը» բառից հետո` «համապատասխանաբար» բառով, նույն մասերի «կոչումն է» բառերը փոխարինել «կոչումն ու աստիճանն են» բառերով, իսկ 8-րդ մասը «կոչումների» բառից հետո լրացնել «և աստիճանների» բառերով, նույն մասի «կոչումն է» բառերը փոխարինել «կոչումն ու աստիճանն են» բառերով:

 

Հոդված 14. Օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասի 6-րդ կետը «հատուկ» բառից հետո լրացնել «կոչման» բառով, իսկ 8-րդ կետը և 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 15. Օրենքի 42-րդ հոդվածի 2-4-րդ մասերը, 5-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը «դասային» բառից հետո լրացնել «աստիճանը» բառով, իսկ 3-րդ մասի «զրկվում է հատուկ» բառերը փոխարինել «զրկվում է հատուկ կոչումից» բառերով:

 

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. մարտի 30

Երևան

ՀՕ-262-Ն