ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասից հանել «հատուկ քննչական ծառայության ծառայողներին, քննչական կոմիտեի ծառայողներին,» բառերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Դասային աստիճանի համար հավելավճարը տրվում է հատուկ քննչական ծառայության ծառայողներին և քննչական կոմիտեի ծառայողներին: Տվյալ մարմնում ամենացածր դասային աստիճանի համար հավելավճարը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի 3 տոկոսի չափով, իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր հերթական ավելի բարձր դասային աստիճանի համար հավելավճարի չափը աճում է մեկ տոկոսով:»:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասում «կոչման» բառը փոխարինել «դասային աստիճանի» բառերով:
Հոդված 3. Օրենքի 15.1-ին հոդվածի 3-րդ մասում «կոչման» բառը փոխարինել «դասային աստիճանի» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2018 թ. մարտի 30 Երևան ՀՕ-276-Ն |