ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին
«ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 23-ի ՀՕ-21 օրենքում (այսուհետ՝ Օրենք) «աշխարհագրական անվանումների բնագավառի պետական կառավարման լիազորված մարմին» և «պետական կառավարման լիազորված մարմին» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Անշարժ գույքի կադաստրի կոմիտե» բառերով:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) մշակում է աշխարհագրական անվանումների բնագավառում պետական քաղաքականությունը.»:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) «ա» կետը «վերահսկում է» բառերից առաջ լրացնել «ապահովում է աշխարհագրական անվանումների բնագավառում պետական քաղաքականության իրականացումը,» բառերով.
2) «է» կետի «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2018 թ. մարտի 30 Երևան ՀՕ-299-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|