ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը «պետական կառավարման» բառերից հետո լրացնել «համակարգի» բառով:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ոստիկանության կանոնադրությունը հաստատում և աշխատողների քանակը սահմանում է վարչապետը: Ոստիկանության պետը ոստիկանության կառուցվածքի և քանակի սահմաններում իրավասու է ստեղծելու ոստիկանության ենթակառուցվածքային ստորաբաժանումներ:».
2) 4-րդ մասի «ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավար» բառերը փոխարինել «Կառավարությունը» բառով:
Հոդված 3. Օրենքում «ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավար» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ոստիկանության պետ» բառերով, «Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն» բառերը` համապատասխան հոլովաձևերով «Սահմանադրություն» բառով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը` համապատասխան հոլովաձևերով «Կառավարություն» բառով:
Հոդված 4. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասում «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» բառերը փոխարինել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» բառերով:
Հոդված 5. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ոստիկանության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է վարչապետը:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2018 թ. մարտի 30 Երևան ՀՕ-272-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|