Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-270-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.04.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.03.30/25(1383) Հոդ.463
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.03.2018
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին

 

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի երկրորդ նախադասության «Հայաստանի Հանրապետության Նախագահը» բառերը փոխարինել «վարչապետը» բառով.

2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 26.

Հեռախոսային խոսակցությունների վերահսկումը

 

Հեռախոսային խոսակցությունների վերահսկումը հատուկ և այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ իրականացվող խոսակցությունների, այդ թվում` ինտերնետային հեռախոսային խոսակցությունների և էլեկտրոնային հաղորդումների գաղտնի վերահսկումն է, որը նշանակում է`

1) հեռախոսային ֆիքսված ցանցի դեպքում`

ա. հեռախոսային խոսակցության ձայնագրումը կամ դրա բովանդակության այլ ձևով ամրագրումը,

բ. տվյալ հեռախոսահամարի հետ ուղիղ կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ հավաքելը և (կամ) ամրագրելը,

գ. տվյալ հեռախոսահամարի հետ անուղղակի (միջնորդավորված) եղանակով կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ հավաքելը և (կամ) ամրագրելը,

դ. հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում այն հեռախոսահամարի պարզումը, որի վրա փոխանցվել է զանգը.

2) բջջային հեռախոսային ցանցի դեպքում`

ա. հեռախոսային խոսակցության, ներառյալ` կարճ հաղորդագրությունների (sms) և ձայնային հաղորդագրությունների ձայնագրումը կամ դրանց բովանդակության այլ ձևով ամրագրումը,

բ. տվյալ հեռախոսահամարի հետ ուղիղ կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունները սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ հավաքելը և (կամ) ամրագրելը,

գ. տվյալ հեռախոսահամարի հետ անուղղակի (միջնորդավորված) եղանակով կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունները սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ հավաքելը և (կամ) ամրագրելը,

դ. հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում այն հեռախոսահամարի պարզումը, որի վրա փոխանցվել է զանգը.

 3) ինտերնետային հաղորդակցության, այդ թվում` ինտերնետային հեռախոսային խոսակցությունների և ինտերնետի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդումների դեպքում հաղորդման ձայնագրումը կամ դրա բովանդակության այլ ձևով ամրագրումը, ինչպես նաև տվյալները, որոնց միջոցով կարող են պարզվել`

ա. ինտերնետային ցանցին միանալու և ցանցից դուրս գալու աշխարհագրական վայրը, օրը, ժամը և տևողությունը, ներառյալ` IP (ինտերնետ պրոտոկոլի) հասցեն,

բ. ինտերնետն օգտագործողի կամ բաժանորդի անունը և անհատականացման տվյալները (user ID),

գ. հեռախոսի համարը, որով նա միանում է ընդհանուր օգտագործման հեռախոսացանցին, ինտերնետային հասցեն, ինտերնետային հեռախոսային զանգն ստացողի անունը կամ այդ անձին վերաբերող փաստերի, դեպքերի, հանգամանքների մասին յուրաքանչյուր տվյալ այնպիսի տեսքով, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ նույնականացնել նրա ինքնությունը:»:

 

Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի «3» թիվը փոխարինել «2» թվով.

2) 3-րդ և 4-րդ մասերի «Գլխավոր վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի» բառերով, իսկ «Նախագահին» բառը` «վարչապետին» բառով:

 

Հոդված 4. Օրենքի 34-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող իրավասու մարմինը սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետով և 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված տեղեկատվությունը ստանալու վերաբերյալ համապատասխան միջնորդություն կարող է ներկայացնել դատարան միայն ահաբեկչության կամ Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով:»:

 

Հոդված 5. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասում «36-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ» բառերը փոխարինել «37-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ» բառերով:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

 

Ս. Սարգսյան

 

2018 թ. մարտի 30

Երևան

ՀՕ-270-Ն