ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հունիսի 9-ի թիվ 51 կարգադրությամբ հաստատված` Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորման ընդհանուր մոտեցումների ձևավորման հարցերով աշխատանքային խմբի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) աշխատանքային խմբի կազմում ընդգրկել հետևյալ անձանց.
Բելառուսի Հանրապետությունից
Շումկո Տատյանա Անատոլիի՝ |
Բելառուսի Հանրապետության Ստանդարտացման պետական կոմիտեի «Բելառուսի չափագիտության պետական ինստիտուտ» հանրապետական ունիտար ձեռնարկության սեկտորի պետ |
Ղազախստանի Հանրապետությունից
Դանգիլովա Ասել Սագիդոլլայի` |
Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» [«Атамекен»] Ձեռնարկատերերի ազգային պալատի տնտեսական ինտեգրման հարցերով դեպարտամենտի փորձագետ |
Էլիկբաև Կուանիշ Նուրլանի՝ |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության միջազգային տնտեսական ինտեգրման դեպարտամենտի՝ ԵվրԱզԷՍ-ի և Մաքսային միության գործունեության հարցերով վարչության ղեկավար |
Նուրխան Սաբինա Ակեդիլկիզի` |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության միջազգային տնտեսական ինտեգրման դեպարտամենտի՝ ԵվրԱզԷՍ-ի և Մաքսային միության գործունեության հարցերով վարչության գլխավոր փորձագետ |
Ղրղզստանի Հանրապետությունից
Աբալիևա Այնուրա Իմամազանի` |
Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր դեղորայքով ապահովման և բժշկական տեխնիկայի դեպարտամենտի բժշկական տեխնիկայի կոմիտեի գլխավոր մասնագետ |
Ջուսուպովա Ջանիլ Ջուսուպի` |
Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր դեղորայքային ապահովման և բժշկական տեխնիկայի դեպարտամենտի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ |
Կիլին Ալեքսանդր Լազարի` |
Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր դեղորայքային ապահովման և բժշկական տեխնիկայի դեպարտամենտի բժշկական տեխնիկայի ռացիոնալ օգտագործման սեկտորի ղեկավար |
Օգայ Վլադիսլավ Վլադիմիրի՝ |
Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր դեղորայքային ապահովման և բժշկական տեխնիկայի դեպարտամենտի բժշկական տեխնիկայի կոմիտեի նախագահ |
Ուրմամբետովա Ժումական Սամիյբեկի՝ |
Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր դեղորայքային ապահովման և բժշկական տեխնիկայի դեպարտամենտի սերիտիֆիկացման բաժնի վարիչ |
բ) Աշխատանքային խմբի կազմից հանել Մ.Ա. Ժանաբերգենովային և Ա.Մ. Նուգուսպանովին:
2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում Ինտերնետ տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Վ. Խրիստենկո |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|