ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի նոյեմբերի 15-ին
ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը կարգավորում է մարդու արյան և դրա բաղադրամասերի շրջանառության, դոնորության և ցուցաբերվող փոխներարկումային բժշկական օգնության որակի և անվտանգության հետ կապված հարաբերությունները:
2. Սույն օրենքով սահմանվում են`
1) մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության կազմակերպման հիմնական սկզբունքները.
2) մարդու արյան և դրա բաղադրամասերի փոխներարկումային բժշկական օգնության կազմակերպման հիմնական սկզբունքները.
3) դոնորների, ռեցիպիենտների, բժշկական կազմակերպությունների և ոլորտի այլ կազմակերպությունների իրավունքները և պարտականությունները.
4) մարդու արյան կամ դրա բաղադրամասերի որակի և անվտանգության ապահովման հիմնական սկզբունքները:
3. Օրենքով կարող են սահմանվել զինված ուժերում մարդու արյան և դրա բաղադրամասերի շրջանառության, դոնորության և ցուցաբերվող փոխներարկումային բժշկական օգնության հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորման առանձնահատկությունները:(1-ին հոդվածը լրաց. 21.03.18 ՀՕ-160-Ն)
Հոդված 2. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) արյան բաղադրամաս` ֆիզիկական մեթոդներով արյունից անջատված ցանկացած բաղադրամաս.
2) արյան դոնոր` 18 տարին լրացած, արյունատվության հակացուցում չունեցող, անհատույց, կամավոր հիմունքներով կամ բժշկական կազմակերպության կողմից արյունատվությունից առաջ և հետո դոնորին օրգանիզմի կենսաբանական և էներգետիկ կարողությունների վերականգնման, ճանապարհածախսի փոխհատուցման համար դրամական փոխհատուցմամբ արյուն կամ դրա բաղադրամասեր կամովին հանձնող անձ.
3) մարդու արյան և արյան բաղադրամասերի դոնորություն (այսուհետ՝ դոնորություն)` արյան և դրա բաղադրամասերի շրջանառության բնագավառում իրականացվող գործընթաց, որը ներառում է դոնորների ընտրություն, դոնորական արյան հավաքում, հետազոտում, դոնորական արյան բաղադրամասերի ստացում, պահպանում, տեղափոխում և տրամադրում այլ կազմակերպությունների.
4) (կետն ուժը կորցրել է 21.03.18 ՀՕ-160-Ն)
5) արյան ազգային ծառայություն՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող և ոչ բժշկական կազմակերպությունների ցանց` անկախ կազմակերպական-իրավական ձևից, որոնք ընդգրկված են մարդու արյան և արյան բաղադրամասերի դոնորության և փոխներարկման բժշկական օգնության և սպասարկման, արյան պատրաստուկների արտադրության գործընթացում.
6) փոխներարկումային բժշկական օգնություն` արյան և դրա բաղադրամասերի շրջանառության բնագավառում բժշկական մասնագիտական գործունեության տեսակ, որը ներառում է դոնորական արյան բաղադրամասերի պահպանումը և դոնորական արյան բաղադրամասերի ընտրությունը և փոխներարկումը.
7) արյան պատրաստուկներ` պլազմայից ստացված կենսաբանական նյութեր.
8) արյան ռեցիպիենտ` բուժական նպատակով արյան բաղադրամասեր ստացող անձ.
9) դոնորի իմունացում` օտար հակածնի ներարկում դոնորին` հատուկ ախտորոշիչ կամ բուժական հատկություններով օժտված արյան բաղադրամասերի ստացման նպատակով.
10) արյան ռեեստր` արյան դոնորության, փոխներարկումային բժշկական օգնության և արյան բաղադրամասերի պաշարների, փոխներարկումային բարդությունների վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվական համակարգ.
11) փոխներարկումային բարդություններ` ցանկացած բարդություն, որն առաջանում է ռեցիպիենտի մոտ` կապված արյան բաղադրամասերի փոխներարկման հետ.
12) լիազոր մարմին` առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին.
13) դոնորի տեղեկացված համաձայնություն` բուժանձնակազմի կողմից դոնորին հասկանալի լեզվով արյուն կամ արյան բաղադրամաս վերցնելու նպատակի և գործընթացի, դրա հետևանքով օրգանիզմում տեղի ունեցող կենսաբանական փոփոխությունների, անվտանգության միջոցառումների, հնարավոր ռիսկերի, իրավունքների և պարտականությունների մասին տեղեկատվություն տրամադրվելու դեպքում դոնորության վերաբերյալ կամավոր համաձայնություն.
14) ռեցիպիենտի տեղեկացված համաձայնություն` ռեցիպիենտին արյան բաղադրամասեր փոխներարկելու նպատակի և գործընթացի, դրա հետևանքով օրգանիզմում տեղի ունեցող կենսաբանական փոփոխությունների, անվտանգության միջոցառումների, հնարավոր ռիսկերի մասին բուժանձնակազմի կողմից ռեցիպիենտին հասկանալի լեզվով տեղեկատվություն տրամադրելու դեպքում ռեցիպիենտի կամավոր համաձայնություն.
15) արյան պետական պաշար՝ արյան բաղադրամասերի, ինչպես նաև արյան հավաքման, հետազոտման, պահպանման և տեղափոխման համար անհրաժեշտ սարքավորումների, պարագաների և նյութերի մշտապես պահպանվող և թարմացվող նվազագույն ծավալ:
(2-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 21.03.18 ՀՕ-160-Ն)
Հոդված 3. |
Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին |
1. Արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է միջազգային պայմանագրերից, սույն օրենքից, սույն օրենքից բխող իրավական ակտերից և իրավական այլ ակտերից:
2. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և սույն օրենքի նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
(3-րդ հոդվածը խմբ. 21.03.18 ՀՕ-160-Ն)
Հոդված 4. |
Արյան և դրա բաղադրամասերի շրջանառության ոլորտում բժշկական մասնագիտական գործունեության տեսակները |
1. Արյան և դրա բաղադրամասերի շրջանառության բնագավառում բժշկական մասնագիտական գործունեության տեսակներն են`
1) արյան և դրա բաղադրամասերի դոնորության կազմակերպումը.
ա. դոնորների ընտրությունը և բժշկական հետազոտումը,
բ. դոնորական արյան կամ դրա բաղադրամասերի հավաքումը,
գ. դոնորական արյան կամ դրա բաղադրամասերի հետազոտումը,
դ. արյան բաղադրամասերի պատրաստումը,
ե. արյան բաղադրամասերի պահպանումը,
զ. արյան բաղադրամասերի երկարատև պահպանումը,
է. արյան բաղադրամասերի տեղափոխումը և տրամադրումը այլ ստորաբաժանումներին կամ կազմակերպություններին` փոխներարկման կամ արյան պատրաստուկների արտադրման նպատակով.
2) փոխներարկումային բժշկական օգնությունը.
ա. դոնորական արյան բաղադրամասերի պահպանումը,
բ. դոնորական արյան բաղադրամասերի ընտրությունը և փոխներարկումը:
2. Արյան և դրա բաղադրամասերի դոնորության կազմակերպման և փոխներարկումային բժշկական օգնության տեսակների շրջանակներում իրականացվող գործառույթները սահմանվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և լիազոր մարմնի հրամանով:
(4-րդ հոդվածը լրաց. 21.03.18 ՀՕ-160-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2
ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
(վերնագիրը փոփ. 21.03.18 ՀՕ-160-Ն)
Հոդված 5. |
Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները |
1. Արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են`
1) արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության կազմակերպման գործընթացի պետական կարգավորումն ու վերահսկողությունը.
2) աստիճանական անցումը արյան և դրա բաղադրամասերի անհատույց կամավոր դոնորության.
3) հավաքված արյան և դրա բաղադրամասերի որակի և անվտանգության ապահովումը.
4) արյան և դրա բաղադրամասերի ռացիոնալ օգտագործումը.
5) արյան դոնորների, ռեցիպիենտների, ինչպես նաև արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մեջ ներգրավված բուժաշխատողների առողջության պահպանման և իրավական երաշխիքների ապահովումը.
6) փոխներարկումային բժշկական օգնության հասանելիության ապահովումը.
7) Հայաստանի Հանրապետությունում արյան, դրա բաղադրամասերի և արյան պատրաստուկների անհրաժեշտ քանակության ապահովումը, ներառյալ` արտակարգ իրավիճակներում.
8) Հայաստանի Հանրապետությունում սեփական ուժերով անհրաժեշտ արյան պաշարների ապահովումը:
Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները |
1. Արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններն են`
1) արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության ոլորտում պետական քաղաքականության իրականացումը.
2) արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության ազգային ծրագրի (այսուհետ` արյան ազգային ծրագիր) հաստատումը.
3) արյան և դրա բաղադրամասերի արտահանման և ներմուծման կարգի հաստատումը.
4) արյան ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման, օգտագործման և տրամադրման կարգի հաստատումը.
5) (կետն ուժը կորցրել է 21.03.18 ՀՕ-160-Ն)
6) (կետն ուժը կորցրել է 21.03.18 ՀՕ-160-Ն)
7) (կետն ուժը կորցրել է 21.03.18 ՀՕ-160-Ն)
8) արյան բաղադրամասերի պետական պաշարների ստեղծման, պահպանման և նորացման կարգի հաստատումը:
(6-րդ հոդվածը փոփ., խմբ. 21.03.18 ՀՕ-160-Ն)
Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության բնագավառում լիազոր մարմնի լիազորությունները |
1. Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության բնագավառում լիազոր մարմնի լիազորություններն են`
1) արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության ոլորտում պետական քաղաքականության մշակումը և իրականացումը.
2) արյան ազգային ծրագրի մշակումը և ներկայացումը կառավարության հաստատմանը.
3) (կետն ուժը կորցրել է 21.03.18 ՀՕ-165-Ն)
4) փոխներարկման համար անհրաժեշտ քանակության արյան և դրա բաղադրամասերի պլանավորումը, ապահովումը, ներառյալ` արտակարգ իրավիճակներում.
5) դոնորի կողմից արյուն կամ արյան բաղադրամաս հանձնելու հաճախականության հաստատումը.
6) դոնորության համար հակացուցումների ցանկի հաստատումը.
7) դոնորի իմունացման կարգի հաստատումը.
8) դոնորին տրվող տեղեկատվական թերթիկի, համաձայնության և դոնորի առողջության վերաբերյալ հայտարարագրի ձևերի հաստատումը.
9) դոնորի բժշկական հետազոտությունների ցանկի և հետազոտությունների իրականացման կարգի հաստատումը.
10) արյան և դրա բաղադրամասերի, արյան նմուշի հետազոտության ցանկի և հետազոտությունների կարգի հաստատումը.
11) փոխներարկվող արյան կամ արյան բաղադրամասերի և ռեցիպիենտի արյան համատեղելիության որոշման հետազոտության իրականացման կարգի հաստատումը.
12) արյան և դրա բաղադրամասերի շրջանառության ոլորտում բժշկական փաստաթղթերի ձևերի ու դրանց լրացման կարգերի հաստատումը.
13) արյան և դրա բաղադրամասերի պաշարների հավաքման և պահպանման կարգի հաստատումը.
14) արյան ռեեստրի վարումը.
15) արյան և դրա բաղադրամասերի տեղափոխման, արյան բաղադրամասերի պատրաստման կարգի հաստատումը.
16) փոխներարկումային բժշկական օգնության իրականացման կարգի հաստատումը.
17) արյան, դրա բաղադրամասերի որակի, անվտանգության և փոխներարկումային բժշկական օգնության նկատմամբ որակի ապահովման հսկման ներքին ընթացակարգի հաստատումը.
18) արյունատվությունից առաջ և հետո դոնորին սննդի և ճանապարհածախսի հատուցման տրամադրման կարգի հաստատումը:
(7-րդ հոդվածը խմբ., լրաց. 21.03.18 ՀՕ-160-Ն, փոփ. 21.03.18 ՀՕ-165-Ն)
Հոդված 8. |
Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության բնագավառում տարածքային կառավարման մարմինների լիազորությունները |
1. Արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության բնագավառում տարածքային կառավարման մարմինների լիազորություններն են`
1) արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության բնագավառում պետական միասնական քաղաքականության իրագործման ապահովումը.
2) արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության պետական ծրագրի իրականացմանն աջակցելը.
3) օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասությունների շրջանակում իրենց ենթակայության տակ գտնվող կազմակերպություններում արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության բնագավառին վերաբերող օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման ապահովումը:
Հոդված 9. |
Արյան կամ դրա բաղադրամասերի գովազդը |
1. Արգելվում է արյան կամ դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության առևտրային բնույթ կրող գովազդը:
Հոդված 10. |
Արյան ազգային ծրագիրը |
1. Արյան ազգային ծրագիրը հաստատում է կառավարությունը: Դրանով սահմանվում են`
1) արյան անհրաժեշտ պաշարների հավաքման մեթոդներն ու եղանակները.
2) արյան և դրա բաղադրամասերի անվտանգության և որակի ապահովմանն ուղղված միջոցառումները.
3) արյան դոնորության քարոզչությանն ուղղված միջոցառումները.
4) փոխներարկումային բժշկական օգնության անվտանգության և որակի ապահովմանն ուղղված միջոցառումները.
5) արյան ծառայության զարգացմանն ուղղված միջոցառումները.
6) արյան ծառայության համար անհրաժեշտ կադրերի, սարքավորումների, նորագույն մեթոդների ապահովմանն ուղղված միջոցառումները.
7) արյան և դրա բաղադրամասերի շրջանառության տեղեկատվական համակարգի (արյան ռեեստրի) վարմանն ուղղված միջոցառումները.
8) անհրաժեշտ քանակությամբ անվտանգ, արդյունավետ և որակյալ արյան և դրա բաղադրամասերի ապահովմանն ուղղված այլ միջոցառումներ.
9) արտակարգ իրավիճակներում արյան և դրա բաղադրամասերի ապահովմանն ուղղված միջոցառումները.
10) արյան պատրաստուկների արտադրության զարգացմանն ուղղված միջոցառումները:
Գ Լ ՈՒ Խ 3
ԱՐՅԱՆ ՌԵԵՍՏՐԸ
Հոդված 11. |
Արյան ռեեստրի վարումը |
1. Արյան ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և օգտագործման կարգը հաստատում է կառավարությունը:
2. Արյան ռեեստրում դոնորների վերաբերյալ գրանցված տեղեկությունները համարվում են բժշկական գաղտնիք և առանց դոնորի համաձայնության կարող են տրամադրվել արյան դոնորությամբ և փոխներարկմամբ զբաղվող լիցենզավորված բժշկական կազմակերպություններին օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
3. Արյան ռեեստրում գրանցված դոնորների մոտ շրջապատի համար վտանգավոր հիվանդություն կամ վարակակրություն հայտնաբերելու դեպքում այդ մասին տեղեկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը` հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելու համար:
4. Արյան ռեեստրում գրանցված բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունները կարող են այլ անձանց տրամադրվել օրենքով նախատեսված դեպքերում:
(11-րդ հոդվածը խմբ., փոփ. 21.03.18 ՀՕ-160-Ն)
(21.03.18 ՀՕ-165-Ն օրենքի 2-րդ հոդվածի փոփոխությունը չի կատարվել, քանի որ այդ փոփոխությունը կատարվել է արդեն 21.03.18 ՀՕ-160-Ն-ի 8-րդ հոդվածի 2-րդ կետով)
Հոդված 12. |
Արյան ռեեստրում գրանցվող տեղեկատվությունը |
1. Արյան ռեեստրում հավաքվում և գրանցվում են`
1) արյան դոնորությամբ և փոխներարկմամբ զբաղվող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվությունը.
2) դոնորին վերաբերող տեղեկատվությունը.
3) արյան դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության ընթացքում առաջացած բարդությունների և կողմնակի երևույթների վերաբերյալ տեղեկատվությունը.
4) արյան դոնորությամբ և փոխներարկմամբ զբաղվող կազմակերպություններում առկա արյան և դրա բաղադրամասերի պաշարների վերաբերյալ տեղեկատվությունը.
5) արյան և դրա բաղադրամասերի խոտանման և դրա հիմքերի վերաբերյալ տեղեկատվությունը (արյան և դրա բաղադրամասերի պահպանման ժամկետները լրանալու, անվտանգության ցուցանիշներին չհամապատասխանելու դեպքերում).
6) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ տեղեկատվություն:
Հոդված 13. |
Արյան ռեեստր տեղեկատվության տրամադրումը և ստացումը |
1. Արյան դոնորությամբ և փոխներարկմամբ զբաղվող կազմակերպությունները պարտավոր են համակարգչային ցանցով միացված լինել արյան ռեեստրին:
2. Արյան դոնորությամբ և փոխներարկմամբ զբաղվող կազմակերպությունը պարտավոր է արյունը վերցնելու, փոխներարկելու կամ խոտանելու օրը սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվությունը ներկայացնել ռեեստր:
3. Արյան դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության նպատակով արյան ռեեստրին համակարգչային ցանցով միացված կազմակերպությունները կարող են կառավարության սահմանած կարգով ռեեստրից ստանալ տեղեկատվություն:
Գ Լ ՈՒ Խ 4
ԱՐՅԱՆ ԿԱՄ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 14. |
Արյան դոնորության սկզբունքները |
1. Մարդու արյան դոնորությունը կամավոր գործողություն է:
2. Արյան դոնոր կարող է լինել 18 տարին լրացած, բժշկական զննություն անցած և դոնորության հակացուցում չունեցող յուրաքանչյուր գործունակ անձ` բժշկի պատճառաբանված եզրակացության հիման վրա:
3. Մարդու համար նախատեսված բժշկական նպատակներով օգտագործվող արյունը կարող է վերցվել միայն մարդուց:
4. Արյան դոնորից արյուն կամ դրա բաղադրամասեր վերցնելը թույլատրելի է միայն դոնորի առողջությանը վնաս չպատճառելու դեպքում:
5. Արյան դոնորը կարող է արյուն կամ արյան բաղադրամաս հանձնել ոչ շուտ, քան լիազոր մարմնի սահմանած հաճախականությամբ:
6. Արյան դոնորության ընթացքում արգելվում է որևէ խտրականություն` կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից:
Հոդված 15. |
Արյան դոնորի իմունացումը |
1. Արյան դոնորի տեղեկացված համաձայնությամբ ցանկացած հակածինով իմունացումն իրականացվում է լիազոր մարմնի սահմանած կարգով:
Հոդված 16. |
Արյան դոնորության քարոզչությունը |
1. Արյան դոնորության քարոզչությունը համակարգում և իրականացնում է լիազոր մարմինը` պետական ծրագրին համապատասխան: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ կազմակերպությունները համաձայնությամբ կարող են ներգրավվել լիազոր մարմնի կողմից իրականացվող արյան դոնորության քարոզչության մեջ:
2. Զանգվածային լրատվամիջոցները, ոչ պետական, հասարակական, կրոնական և այլ կազմակերպությունները կարող են մասնակցել արյան դոնորության քարոզչության կազմակերպմանն ու ֆինանսավորմանը:
3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները սեփական նախաձեռնությամբ կամ համաձայնությամբ աջակցում են արյան դոնորության քարոզչությանն ուղղված միջոցառումներին:
Հոդված 17. |
Դոնորին տրամադրվող տեղեկատվությունը և համաձայնության ստացումը |
1. Արյան դոնորության գործընթացն սկսելուց առաջ արյան դոնորին հասկանալի լեզվով պետք է տեղեկատվություն տրամադրվի արյուն կամ արյան բաղադրամաս վերցնելու նպատակի և գործընթացի, դրա հետևանքով օրգանիզմում տեղի ունեցող կենսաբանական փոփոխությունների, անվտանգության միջոցառումների, հնարավոր ռիսկերի, իրավունքների և պարտականությունների մասին՝ դոնորին տրամադրելով տեղեկատվական թերթիկ:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությունը և տեղեկատվական թերթիկը ստանալուց հետո դոնորը տալիս է գրավոր համաձայնություն և լրացնում իր առողջական վիճակի վերաբերյալ հայտարարագիր:
3. Սույն հոդվածով նախատեսված` արյան դոնորին տրվող տեղեկատվական թերթիկի, համաձայնության և դոնորի առողջության վերաբերյալ հայտարարագրի ձևերը հաստատում է լիազոր մարմինը:
Արյունը կամ դրա բաղադրամասը վերցնելու ընթացակարգը |
1. Արյունը կամ դրա բաղադրամասը վերցնելուց առաջ արյան դոնորի առողջության պահպանման նպատակով վերջինս անցնում է անվճար բժշկական հետազոտություն, որն իրականացնում է (են) բժիշկը (բժիշկները)` լիազոր մարմնի հաստատած կարգով:
2. Արյան հավաքման դեպքում լիազոր մարմնի սահմանած կարգով բժշկական կազմակերպությունը անհրաժեշտ քանակությամբ արյուն է վերցնում, պիտակավորում և ուղարկում հետազոտության:
3. Փոխհատուցվող դոնորից արյուն վերցնելու կամ արյան բաղադրամասերի հավաքման դեպքում լիազոր մարմնի սահմանած կարգով կարող է իրականացվել արյան նմուշի հետազոտություն, իսկ հակացուցումների բացակայության դեպքում` վերցվել անհրաժեշտ քանակությամբ արյուն կամ արյան բաղադրամաս: Այս դեպքում դոնորը արյունը վերցնելու և հետազոտման ամբողջ գործընթացում պետք է մնա բժշկական կազմակերպության բժշկական անձնակազմի հսկողության ներքո:
Արյան հետազոտությունը |
1. Արյան կամ դրա բաղադրամասերի հավաքման դեպքում արյունը պարտադիր կարգով հետազոտվում է` արյան կամ դրա բաղադրամասերի անվտանգությունն ապահովելու նպատակով:
2. Լիազոր մարմինը հաստատում է արյան և դրա բաղադրամասերի պարտադիր հետազոտությունների ցանկը, իրականացման կարգն ու մեթոդները:
(19-րդ հոդվածը լրաց. 21.03.18 ՀՕ-160-Ն)
Հոդված 20. |
Արյան բաղադրամասերի պատրաստումը |
1. Արյան դոնորի արյունից ֆիզիկական մեթոդներով կարող են անջատվել բաղադրամասեր` լիազոր մարմնի սահմանած կարգով:
(20-րդ հոդվածը փոփ. 21.03.18 ՀՕ-160-Ն)
Հոդված 21. |
Արյան կամ դրա բաղադրամասերի պահպանումը |
1. Արյան կամ դրա բաղադրամասերի որակական հատկանիշների ապահովման նպատակով դրանց պահպանումը հատուկ ջերմային և անվտանգության պայմաններում իրականացվում է լիազոր մարմնի սահմանած կարգով:
2. Արյան կամ դրա բաղադրամասերի դոնորության կազմակերպում կամ փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող լիցենզավորված անձինք պարտավոր են սույն հոդվածով նախատեսված կարգով իրականացնել արյան կամ դրա բաղադրամասերի պահպանումը:
Հոդված 22. |
Արյան կամ դրա բաղադրամասերի տեղափոխումը |
1. Արյան կամ դրա բաղադրամասերի տեղափոխումն իրականացվում է` ապահովելով վերջիններիս որակական և անվտանգության ցուցանիշների անփոփոխությունը:
2. Արյան կամ դրա բաղադրամասերի տեղափոխումն իրականացվում է հատուկ սարքավորումների և (կամ) տրանսպորտի միջոցով` ապահովելով սառցային շղթան:
3. Արյան կամ դրա բաղադրամասերի տեղափոխումն իրականացվում է լիազոր մարմնի սահմանած կարգով:
(22-րդ հոդվածը փոփ. 21.03.18 ՀՕ-160-Ն)
Հոդված 23. |
Դոնորական արյան պատրաստուկների արտադրությունը և շրջանառությունը |
1. Արյան պատրաստուկների արտադրությունն իրականացնում են լիցենզավորված կազմակերպությունները` օրենքով սահմանված կարգով:
2. Արյան պատրաստուկների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները որպես հումք օգտագործում են արյան բաղադրամասերը, որոնք ստացվում են դոնորական արյունից և (կամ) ընկերքից:
2.1. Ընկերքից արյունը ստացվում է, և դրանից արյան բաղադրամասերն անջատվում են լիազոր մարմնի սահմանած կարգին համապատասխան:
3. Արյան պատրաստուկների արտադրության գործընթացը և շրջանառությունը կարգավորվում են «Դեղերի մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:
(23-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.03.18 ՀՕ-160-Ն)
Հոդված 24. |
Արյան կամ դրա բաղադրամասերի խոտանումը |
1. Ժամկետանց կամ անվտանգության ցուցանիշներին չհամապատասխանող արյունը կամ դրա բաղադրամասերը խոտանվում են բժշկական թափոնների համար սահմանված կարգով:
2. Առողջապահության ոլորտի կառավարման մարմնի թույլտվությամբ ժամկետանց արյունը կարող է օգտագործվել կրթական, իսկ անվտանգության ցուցանիշներին չհամապատասխանող արյունը` նաև գիտահետազոտական, ախտորոշիչ թեստ-համակարգերի արտադրման նպատակներով:
Հոդված 25. |
Դոնորի իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը |
1. Դոնորն իրավունք ունի`
1) մինչև արյունատվությունը լիարժեք տեղեկատվություն ստանալու արյունատվության գործընթացի, դոնորության հետ կապված հնարավոր բարդությունների, դոնորական արյան հետազոտման կարգի, դոնորի իրավունքների, պարտականությունների և դոնորին տրամադրվող արտոնությունների վերաբերյալ.
2) տեղեկատվություն ստանալու բժշկական և լաբորատոր հետազոտությունների արդյունքների մասին.
3) ստանալու արյունատվության ընթացքում պատճառված առողջական վնասի դիմաց փոխհատուցում` օրենքով սահմանված կարգով.
4) արյունատվությունից ինքնաբացարկ, ինչպես նաև արյունատվությունից հետո արյունը կամ արյան բաղադրամասերը օգտագործման համար ոչ պիտանի հայտարարելու` առանց պատճառների պարզաբանման.
5) պահանջելու իր արյունատվության վերաբերյալ գաղտնիության ապահովում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:
2. Դոնորը պարտավոր է հայտնել նախկինում իր կրած կամ տվյալ պահին առկա հիվանդությունների և վարքագծային գործոնների վերաբերյալ (ծխախոտ, ալկոհոլ օգտագործելը և դրա հաճախանականությունը, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածություն և դրա հաճախականությունը) պահանջվող տեղեկությունները:
3. Դոնորը օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր առողջական վիճակի և վարքի վերաբերյալ տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու կամ աղավաղելու համար, եթե դրա հետևանքով պատճառվել կամ կարող էր պատճառվել վնաս ռեցիպիենտի առողջությանը:
(25-րդ հոդվածը փոփ. 21.03.18 ՀՕ-160-Ն)
Հոդված 26. |
Դոնորին տրվող արտոնությունները |
1. Դոնորի բժշկական հետազոտումը արյունատվությունից առաջ իրականացվում է անվճար: Արյունատվությունից հետո պահանջի դեպքում նրան տրվում է արյունատվությունը հաստատող համապատասխան փաստաթուղթ, որի ձևը հաստատում է լիազոր մարմինը:
2. Կենսաբանական և էներգետիկ կարողությունների վերականգնման նպատակով լիազոր մարմնի սահմանած կարգով արյան դոնորներին արյունատվությունից առաջ և հետո պարտադիր տրամադրվում է սնունդ, իսկ փոխհատուցվող արյան դոնորներին՝ համապատասխանաբար նաև դրամական փոխհատուցում:
3. Օրենքով կարող են սահմանվել դոնորին տրվող այլ արտոնություններ:
(26-րդ հոդվածը խմբ. 21.03.18 ՀՕ-160-Ն)
Գ Լ ՈՒ Խ 5
ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 27. |
Արյան բաղադրամասերի փոխներարկման հիմնական սկզբունքները |
1. Արյան բաղադրամասերի փոխներարկումն իրականացվում է միայն բուժական նպատակներով:
2. Արյան փոխներարկումային բժշկական օգնությունը կարող է կիրառվել ռեցիպիենտի առողջության վերականգնման և (կամ) կյանքի փրկության նպատակով:
3. Արյան փոխներարկումային բժշկական օգնությունն իրականացնում է բժիշկը կամ միջին բուժաշխատողը` բժշկի հսկողության ներքո:
4. Արյան բաղադրամասերի փոխներարկումն իրականացվում է` նվազեցնելով փոխներարկումային բարդությունների առաջացումը:
5. Փոխներարկումը թույլատրվում է միայն ռեցիպիենտի տեղեկացված համաձայնությամբ:
6. Արյան բաղադրամասերի փոխներարկումն առանց ռեցիպիենտի տեղեկացված համաձայնության թույլատրվում է, եթե ռեցիպիենտի կյանքը վտանգված է, և
1) նրա ֆիզիկական կամ հոգեկան վիճակը թույլ չի տալիս տրամադրել տեղեկացված համաձայնություն.
2) փոխներարկումային բժշկական օգնության համար համաձայնությունը հնարավոր չէ ստանալ նրա օրինական ներկայացուցչից:
7. Ռեցիպիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի տեղեկացված համաձայնության բացակայության դեպքում, եթե բժշկական միջամտությունը հետաձգման ենթակա չէ, փոխներարկումային բժշկական օգնության վերաբերյալ որոշումը, ելնելով ռեցիպիենտի շահերից, կայացվում է բժշկական խորհրդակցության (կոնսիլիումի), իսկ դրա անհնարինության դեպքում` բժշկի կողմից` համապատասխան գրառում կատարելով բժշկական փաստաթղթերում:
(27-րդ հոդվածը փոփ. 21.03.18 ՀՕ-160-Ն)
Հոդված 28. |
Արյան բաղադրամասերի փոխներարկումային բժշկական օգնության իրականացումը |
1. Փոխներարկումային փոխազդեցությունների և բարդությունների նվազեցման նպատակով փոխներարկումից առաջ կատարվում է փոխներարկվող արյան բաղադրամասի և ռեցիպիենտի արյան համատեղելիության որոշման հետազոտություն՝ լիազոր մարմնի սահմանած կարգով:
2. Փոխներարկումային բժշկական օգնության նպատակով մարդուն ներարկվում են դոնորական արյունից ստացված արյան բաղադրամասեր:
3. Արգելվում է մարդուն փոխներարկել սահմանված կարգով չստուգված կամ ժամկետանց կամ անվտանգության պայմաններին չհամապատասխանող արյան բաղադրամասեր:
4. Փոխներարկումային բժշկական օգնության իրականացման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
5. Փոխներարկումային բժշկական օգնության իրականացման ընթացքում բժշկական փաստաթղթերում կատարվում է համապատասխան գրառում:
6. Յուրաքանչյուր փոխներարկումային բժշկական օգնության հետևանքով առաջացած բարդության վերաբերյալ բժշկական փաստաթղթերում կատարվում է համապատասխան գրառում, և գրավոր հաղորդագրություն է ներկայացվում արյան ռեեստր:
(28-րդ հոդվածը խմբ., փոփ. 21.03.18 ՀՕ-160-Ն)
Հոդված 29. |
Ռեցիպիենտի իրավունքները |
1. Ռեցիպիենտը կամ նրա օրինական ներկայացուցիչը իրավունք ունի`
1) մինչև արյան բաղադրամասերի փոխներարկման իրականացումը ստանալու լիարժեք և հավաստի տեղեկատվություն փոխներարկման գործընթացի և դրա հետ կապված հնարավոր բարդությունների, ինչպես նաև փոխներարկումից հրաժարվելու դեպքում` իր առողջական վիճակի վատացման աստիճանի վերաբերյալ.
2) հրաժարվելու փոխներարկումից, բացառությամբ կյանքի համար անմիջական վտանգի դեպքի: Փոխներարկումից հրաժարվելը ձևակերպվում է գրավոր` ռեցիպիենտի ստորագրությամբ նշում կատարելով բժշկական փաստաթղթերում.
3) ստանալու փոխներարկման ընթացքում պատճառված առողջական վնասի դիմաց փոխհատուցում` օրենքով սահմանված կարգով.
4) պահանջելու իրեն մատուցված ծառայությունների և իր առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունների գաղտնիության ապահովում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Գ Լ ՈՒ Խ 6
ԱՐՅԱՆ ԿԱՄ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ՈՒ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ
Հոդված 30. |
Արյան կամ դրա բաղադրամասերի արտահանումը |
1. Արյան կամ դրա բաղադրամասերի արտահանումը Հայաստանի Հանրապետությունից թույլատրվում է`
1) Հայաստանի Հանրապետության կարիքների համար արյան պատրաստուկների ստացման կամ պատրաստուկների հետ փոխանակման նպատակով.
2) բացառիկ դեպքերում Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ռեցիպիենտին փոխներարկելու նպատակով.
3) արտակարգ իրավիճակներում մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով, ինչպես նաև լիազոր մարմնի հավանությանն արժանացած միջազգային համագործակցության ծրագրերի շրջանակներում.
4) անձի ախտորոշումը ճշտելու նպատակով:
2. Արյան կամ դրա բաղադրամասերի արտահանումը կարող է թույլատրվել միայն Հայաստանի Հանրապետության կարիքների համար արյան բավարար քանակի առկայության դեպքում:
3. Հայաստանի Հանրապետությունից արյան կամ դրա բաղադրամասերի արտահանման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(30-րդ հոդվածը լրաց. 21.03.18 ՀՕ-160-Ն)
Հոդված 31. |
Արյան կամ դրա բաղադրամասերի ներմուծումը |
1. Արյան կամ դրա բաղադրամասերի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն կառավարության սահմանած կարգով և պայմաններով լիազոր մարմնի թույլտվությամբ իրականացվում է`
1) արտակարգ իրավիճակներում հանրապետության ներքին պաշարների անբավարարության և
2) բացառիկ դեպքերում հանրապետության ներքին պաշարների անբավարարության դեպքերում:
Գ Լ ՈՒ Խ 7
ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 32. |
Արյան ազգային ծառայությունը |
(վերնագիրը խմբ. 21.03.18 ՀՕ-160-Ն)
1. Արյան ազգային ծառայությունը ներառում է`
1) արյան դոնորություն իրականացնող կազմակերպությունները.
2) փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունները.
3) արյան պատրաստուկների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները:
2. Արյան ազգային ծառայության մեջ ընդգրկված կազմակերպություններն իրականացնում են`
1) արյան պետական պաշարների ստեղծում, պահպանում և նորացում` բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում պետության կողմից անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման նպատակով կնքված պայմանագրերի հիման վրա.
2) արյան ռեեստրում տվյալների մուտքագրում` էլեկտրոնային եղանակով.
3) անհատույց կամավոր դոնորության քարոզչության միջոցառումների իրականացում:
3. Արյան ազգային ծառայության մեջ ընդգրկված կազմակերպություններում անհատույց, կամավոր հիմունքներով դոնորության հիման վրա հավաքված արյան բաղադրամասերը ներառվում են բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում կնքված պայմանագրերի հիման վրա ստեղծվող արյան պետական պաշարների մեջ: Սույն դրույթը չի տարածվում որևէ կոնկրետ ռեցիպիենտի համար մեկ այլ անձի կողմից իրականացվող անհատույց, կամավոր հիմունքներով դոնորության դեպքերի վրա:
(32-րդ հոդվածը խմբ. 21.03.18 ՀՕ-160-Ն)
Հոդված 33. |
Արյան ազգային կենտրոնի իրավասությունը մարդու արյան և արյան բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության բնագավառում |
(հոդվածն ուժը կորցրել է 21.03.18 ՀՕ-160-Ն)
Հոդված 34. |
Արյան դոնորություն իրականացնող կազմակերպությունները |
1. Արյան դոնորություն իրականացնող կազմակերպությունները օրենքով սահմանված կարգով լիցենզավորված բժշկական կազմակերպություններն են, որոնք իրականացնում են հետևյալ գործառույթները կամ դրանց մի մասը`
1) դոնորական արյան բաղադրամասերի պահպանում և փոխներարկման նախապատրաստում.
2) դոնորական արյան բաղադրամասերի տրամադրում բժշկական կազմակերպության այլ ստորաբաժանումներին` օգտագործման համար.
3) (կետն ուժը կորցրել է 21.03.18 ՀՕ-160-Ն)
4) արյան և դրա բաղադրամասերի դոնորության վերաբերյալ բժշկական փաստաթղթերի վարում.
5) դոնորական արյան և դրա բաղադրամասերի տեղափոխում.
6) դոնորական արյան և դրա բաղադրամասերի պաշարների ստեղծում, հետազոտում և պահպանում.
7) դոնորական արյան և դրա բաղադրամասերի տրամադրում այլ ծառայությունների և կազմակերպությունների` փոխներարկման, պաշարների ստեղծման կամ արյան պատրաստուկների արտադրման նպատակով.
8) դոնորական արյան հավաքման և օգտագործման բոլոր փուլերի ընթացքում որակի և անվտանգության ապահովում.
9) խորհրդատվության տրամադրում հիվանդանոցային փոխներարկումային ծառայությանը.
10) լիազոր մարմնի սահմանած կարգի համաձայն` տվյալների հավաքում և տրամադրում արյան ռեեստրին.
11) ոչ պիտանի արյան և դրա բաղադրամասերի խոտանում:
(34-րդ հոդվածը փոփ. 21.03.18 ՀՕ-160-Ն)
Հոդված 35. |
Փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունները |
1. Փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունները լիցենզավորված բժշկական կազմակերպություններն են, որոնք իրականացնում են հետևյալ ծառայությունները կամ դրանց մի մասը`
1) դոնորական արյան բաղադրամասերի պահպանում և փոխներարկման նախապատրաստում.
2) դոնորական արյան բաղադրամասերի տրամադրում բժշկական կազմակերպության այլ ստորաբաժանումներին` օգտագործման համար.
3) ոչ պիտանի արյան բաղադրամասերի տրամադրում արյան դոնորություն իրականացնող կազմակերպություններին` խոտանման նպատակով.
4) փոխներարկումային բժշկական օգնության վերաբերյալ բժշկական փաստաթղթերի վարում.
5) արյան բաղադրամասերի պաշարների, փոխներարկման և փոխներարկման ընթացքում առաջացած կողմնակի երևույթների և բարդությունների վերաբերյալ, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված այլ տեղեկատվության հավաքում և տրամադրում արյան ռեեստրին:
(35-րդ հոդվածը փոփ. 21.03.18 ՀՕ-160-Ն)
Հոդված 36. |
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների պարտականությունները արյան պաշարների և փոխներարկումային բժշկական օգնության ապահովման ոլորտում |
1. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները լիցենզավորման կարգերով նախատեսված դեպքերում պարտավոր են ունենալ փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնելու կարողություններ և արյան անհրաժեշտ նվազագույն պաշար:
2. Այն բժշկական կազմակերպությունները, որոնք չունեն արյան փորձանմուշների հետազոտություն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման համապատասխան լիցենզիա, հետազոտության նպատակով դոնորական արյան փորձանմուշների հետազոտումը պայմանագրային հիմունքներով կազմակերպում են բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող այլ բժշկական կազմակերպություններում:
3. Արյան դոնորություն իրականացնող կազմակերպությունները կամ դրանց ստորաբաժանումները, փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունները կամ դրանց ստորաբաժանումները իրենց մոտ առկա արյան բաղադրամասերը, ըստ անհրաժեշտության, լիազոր մարմնի սահմանած կարգով տրամադրում են այլ բժշկական կազմակերպությունների:
(36-րդ հոդվածը խմբ., փոփ. 21.03.18 ՀՕ-160-Ն)
Հոդված 37. |
Արյան դոնորության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների և միավորումների մասնակցությունը արյան կամ դրա բաղադրամասերի դոնորության կազմակերպմանն ու քարոզչությանը |
1. Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրությամբ նախատեսվում է աջակցություն ցուցաբերել բնակչության առողջության պահպանմանը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ մասնակցում են արյան կամ դրա բաղադրամասերի դոնորության կազմակերպմանը, զարգացմանը, ինչպես նաև մարդու արյան կամ դրա բաղադրամասերի կամավոր և անհատույց հանձնման քարոզչությանը և լուսաբանմանը:
Գ Լ ՈՒ Խ 8
ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՈՐԱԿԻ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ վերահսկողությունը
(վերնագիրը փոփ. 21.03.18 ՀՕ-160-Ն, 21.03.18 ՀՕ-165-Ն)
Հոդված 38. |
Արյան և դրա բաղադրամասերի որակի, անվտանգության և փոխներարկումային բժշկական օգնության նկատմամբ վերահսկողությունը |
(վերնագիրը փոփ. 21.03.18 ՀՕ-165-Ն)
1. Արյան և դրա բաղադրամասերի որակի, անվտանգության և փոխներարկումային բժշկական օգնության նկատմամբ վերահսկողությունը ներառում է պետական վերահսկողությունը և որակի ապահովման հսկման ներքին ընթացակարգի իրականացումը:
2. Պետական վերահսկողությունը և որակի ապահովման հսկման ներքին ընթացակարգը իրականացվում են արյան դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության հետ կապված բոլոր փուլերում:
(38-րդ հոդվածը փոփ. 21.03.18 ՀՕ-165-Ն)
Հոդված 39. |
Արյան և դրա բաղադրամասերի որակի, անվտանգության և փոխներարկումային բժշկական օգնության նկատմամբ պետական վերահսկողությունը |
(վերնագիրը փոփ. 21.03.18 ՀՕ-165-Ն)
1. Արյան և դրա բաղադրամասերի որակի, անվտանգության և փոխներարկումային բժշկական օգնության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:
2. Արյան և դրա բաղադրամասերի որակի, անվտանգության և փոխներարկումային բժշկական օգնության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է նաև «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների միջոցով:
3. Արյան և դրա բաղադրամասերի որակի, անվտանգության և փոխներարկումային բժշկական օգնության նկատմամբ պետական վերահսկողությունը չպետք է խոչընդոտի հսկվող կազմակերպության բնականոն գործունեությանը:
(39-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.03.18 ՀՕ-165-Ն)
Հոդված 40. |
Արյան և դրա բաղադրամասերի որակի, անվտանգության և փոխներարկումային բժշկական օգնության նկատմամբ որակի ապահովման հսկման ներքին ընթացակարգը |
1. Արյան և դրա բաղադրամասերի որակի, անվտանգության և փոխներարկումային բժշկական օգնության նկատմամբ որակի ապահովման հսկման ներքին ընթացակարգը իրականացնում է արյան դոնորության կամ փոխներարկմամբ զբաղվող կազմակերպությունը` լիազոր մարմնի սահմանած կարգով:
(40-րդ հոդվածը փոփ. 21.03.18 ՀՕ-160-Ն)
Հոդված 41. |
Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու դեպքում |
1. Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Հոդված 42. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. դեկտեմբերի 1 |