Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 18
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.09.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 16.02.2016
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.09.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.09.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

8 սեպտեմբերի 2015 թվականի

թիվ 18

քաղ. Գրոդնո

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29–Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ` ԱԿՏԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա. Գ. ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ՈՒՂԵՐՁՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ՝ ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

 

Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին համապատասխան` ակտերի և միջազգային պայմանագրերի մշակման աշխատանքային ծրագրի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ա. Գ. Լուկաշենկոյի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարներին ուղղված 2015 թվականի հունվարի 1-ի ուղերձում ներկայացված՝ բելառուսական նախագահության առաջնահերթությունների իրականացման վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործողությունների ծրագրի իրականացման ընթացքի մասին տեղեկությունները՝

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ պետությունների հետ միասին շարունակել աշխատանքները «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին համապատասխան` ակտերի և միջազգային պայմանագրերի մշակման աշխատանքային ծրագրի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ա. Գ. Լուկաշենկոյի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարներին ուղղված 2015 թվականի հունվարի 1-ի ուղերձում ներկայացված՝ բելառուսական նախագահության առաջնահերթությունների իրականացման վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործողությունների ծրագրի շրջանակներում փաստաթղթերի մշակման ուղղությամբ.

Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում զեկուցել նշված աշխատանքային ծրագրի և գործողությունների ծրագրի կատարման ընթացքի մասին։

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ղրղզստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

 

ՏԵՂԵԿԱՏՈՒ ՏՎՅԱԼՆԵՐ

 

Հրապարակվել է կայքում 16 փետրվարի 2016 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան