ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին
«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում՝
1) 4-րդ մասը «ապահովագրական» բառից հետո լրացնել «, հանրային հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.2-րդ կետով.
«4.2) սույն օրենքի դրույթները տարածվում են հանրային հեռուստաընկերությունների և հանրային ռադիոընկերությունների վրա, եթե այլ կարգավորում նախատեսված չէ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 2. Օրենքում «լիազորված պետական մարմին» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «լիազորված մարմին» բառերով և դրանց հոլովաձևերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2018 թ. մարտի 28 Երևան ՀՕ-154-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|