ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի մարտի 7-ին
«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «համայնքի ավագանու կամ համայնքի ղեկավարի» բառերը փոխարինել «համայնքի ավագանու, համայնքի ղեկավարի և միջհամայնքային միավորման խորհրդի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը» բառերը փոխարինել «համայնքի ավագանին, համայնքի ղեկավարը և միջհամայնքային միավորման խորհուրդը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասում «Համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի» բառերը փոխարինել «Համայնքի ավագանու, համայնքի ղեկավարի և միջհամայնքային միավորման խորհրդի» բառերով, իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» և «Տեղական հանրաքվեի մասին» բառերը՝ «Տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական հանրաքվեի մասին» և «Միջհամայնքային միավորումների մասին» բառերով:
Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածի վերնագրում «Հայաստանի Հանրապետության համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության համայնքի ավագանու, համայնքի ղեկավարի և միջհամայնքային միավորման խորհրդի որոշումները» բառերով, 1-ին և 3-րդ մասերում «Համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը» բառերը՝ «Համայնքի ավագանին, միջհամայնքային միավորման խորհուրդը և համայնքի ղեկավարը» բառերով, իսկ 2-րդ մասում «Համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի» բառերը՝ «Համայնքի ավագանու, միջհամայնքային միավորման խորհրդի և համայնքի ղեկավարի» բառերով:
Հոդված 5. Օրենքի 25-րդ հոդվածում «համայնքի ավագանու կամ համայնքի ղեկավարի» բառերը փոխարինել «համայնքի ավագանու, համայնքի ղեկավարի կամ միջհամայնքային միավորման խորհրդի» բառերով:
Հոդված 6. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասը «Համայնքի ավագանու որոշման ընդունման օր է համարվում դրա` համայնքի ավագանու կողմից վերջնական խմբագրությամբ ընդունվելու օրը:» նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Միջհամայնքային միավորման խորհրդի որոշման ընդունման օր է համարվում դրա` միջհամայնքային միավորման խորհրդի կողմից վերջնական խմբագրությամբ ընդունվելու օրը:»:
Հոդված 7. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ.1» կետով.
«զ.1) միջհամայնքային միավորման խորհրդի նախագահը՝ միջհամայնքային միավորման խորհրդի իրավական ակտերը.»:
Հոդված 8. Օրենքի 56-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Միջհամայնքային միավորման խորհրդի նորմատիվ իրավական ակտերը հրապարակում է խորհրդի նախագահը դրանք պետական գրանցում ստանալու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում:».
2) 6-րդ մասի «Համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի» բառերը փոխարինել «Համայնքի ավագանու, միջհամայնքային միավորման խորհրդի և համայնքի ղեկավարի» բառերով:
Հոդված 9. Օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Միջհամայնքային միավորման խորհրդի նորմատիվ որոշումների պաշտոնական հրապարակման օր է համարվում միջհամայնքային միավորման նստավայր համայնքի ղեկավարի հրատարակած «Համայնքի իրավական ակտերի տեղեկագրում» այդ ակտերը սույն օրենքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ժամկետում հրապարակվելու կամ դրանք նստավայր համայնքի տարածքի տարբեր վայրերում այդ նպատակով նախատեսված ցուցատախտակներին փակցնելու օրը:»:
Հոդված 10. Օրենքի 66-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
«2.1) երրորդ բաժնում հրապարակվում են միջհամայնքային միավորման որոշումները, եթե համայնքը միջհամայնքային միավորման անդամ է.»:
Հոդված 11. Օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե.1» կետով.
«ե.1) միջհամայնքային միավորման խորհուրդը՝ իր կողմից կիրառվող կամ ընդունված իրավական ակտերի վերաբերյալ:»:
Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2018 թ. մարտի 21 Երևան ՀՕ-147-Ն |