Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-102-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.02.28/15(1373) Հոդ.189
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.02.2018
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2018 թվականի փետրվարի 7-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի «7. ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում՝

1) 7.6-րդ ենթակետի «ներկրման» բառը փոխարինել «մեծածախ առևտրի» բառերով, իսկ «5000-ապատիկի» բառը՝ «1000-ապատիկի» բառով.

2) 7.9-րդ ենթակետի «արտահանման» բառը փոխարինել «մատակարարման (ներառյալ՝ երաշխավորված)» բառերով, իսկ «5000-ապատիկի» բառը՝ «1000-ապատիկի» բառով.

3) 7.14-րդ ենթակետի «շուկային մատուցվող» բառերը փոխարինել «շուկայի օպերատորի» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. փետրվարի 22

Երևան

ՀՕ-102-Ն