Basic information
Number
N 120-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (30.03.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2005.04.20/10(187)
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
29.03.2005
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահ
Signing date
31.03.2005
Effective date
30.03.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

29 մարտի 2005 թ.

N 120-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 483 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վահե Դևոյանի 2005 թվականի մարտի 18-ի միջնորդագիրը` ք. Երևան, Նալբանդյան 25/14, բն. 95 հասցեում գործող (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա թիվ 483) արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդ որոշում է

1. Ուժը կորցրած ճանաչել Վահե Դևոյանին տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 483 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վահե Դևոյանին հանձնելու պահից:

 

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2005 թ. մարտի 31
Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation