ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի հունվարի 16-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 282-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «որն օրենքի ուժով չի կարող» բառերը փոխարինել «որը սեփականության իրավունքի ծագման պահին օրենքի ուժով չէր կարող» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Եթե օրենքով թույլատրվող հիմքերով անձին որպես սեփականություն անցած գույքը դրա նկատմամբ սեփականության իրավունքը ծագելուց հետո առաջացած փաստական հանգամանքի ի հայտ գալու հիմքով օրենքի ուժով չի կարող նրան պատկանել, ապա սեփականատերն այդ գույքը պետք է օտարի այդ հանգամանքի ի հայտ գալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, եթե այլ ժամկետ նախատեսված չէ օրենքով:».
3) 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Այն դեպքերում, երբ սեփականատերը սույն հոդվածի 1-ին կամ 1.1-ին կետում նշված ժամկետում գույքը չի օտարում, ապա նման գույքը` դրա բնույթի և նշանակության հաշվառմամբ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի դիմումի հիման վրա կայացված դատարանի վճռով վաճառվում է հարկադիր կարգով, և ստացված գումարը հանձնվում է նախկին սեփականատիրոջը կամ վերածվում է պետական կամ համայնքային սեփականության, իսկ նախկին սեփականատիրոջը հատուցվում է գույքի արժեքը:»:
Հոդված 2. | Անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Եթե գույքի նկատմամբ սեփականատիրոջ սեփականության իրավունքի դադարման հիմքերն առաջացել են մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, ապա սեփականատերն այդ գույքը պետք է օտարի սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետության 2018 թ. հունվարի 31 Երևան ՀՕ-74-Ն
ՆախագահՍ. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|