Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-49-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.04.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.01.31/7(1365) Հոդ.81
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
17.01.2018
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.01.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2018 թվականի հունվարի 17-ին

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 206.15-րդ հոդվածով.

 

«Հոդված 206.15. Փաստաթղթեր, տեղեկություններ և այլ նյութեր տրամադրելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ կատարման ժամկետները խախտելը

 

1. Փաստաթղթեր, տեղեկություններ և այլ նյութեր տրամադրելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ քաղաքացիների և իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) սույն օրենսգրքի 206.15-րդ հոդվածով նախատեսված դեպքում` Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի հայցադիմումով:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելու պահից:

   

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. հունվարի 27

Երևան

ՀՕ-49-Ն