Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-66-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.04.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.01.31/8(1366) Հոդ.100
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.01.2018
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.01.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի հունվարի 16-ին

 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետում «վերահսկիչ պալատի վերահսկողության» բառերը փոխարինել «Հաշվեքննիչ պալատի հաշվեքննության» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետում «վերահսկիչ պալատի իրականացրած վերահսկողության» բառերը փոխարինել «Հաշվեքննիչ պալատի իրականացրած հաշվեքննության» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 95-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, համայնքի սեփականության օգտագործման օրինականության և արդյունավետության նկատմամբ հաշվեքննություն է իրականացնում Հաշվեքննիչ պալատը՝ «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով) 210-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում՝ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. հունվարի 30

Երևան

ՀՕ-66-Ն