ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի հունվարի 17-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «Սահմանադրական դատարանի նախագահի» բառերից հետո լրացնել «, փոխնախագահի» բառով, իսկ «անդամների» բառը փոխարինել «դատավորների» բառով.
2) 1-ին և 2-րդ մասերը «Սահմանադրական դատարանի նախագահին» բառերից հետո լրացնել «, փոխնախագահին» բառով, իսկ «անդամներին» բառը փոխարինել «դատավորներին» բառով:
Հոդված 2. Օրենքի 1-ին հավելվածի աղյուսակում՝
1) «ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«Սահմանադրական դատարանի փոխնախագահ |
13.00». |
2) «ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ» բառերը փոխարինել «Սահմանադրական դատարանի դատավոր» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելու պահից:
Հայաստանի Հանրապետության 2018 թ. հունվարի 27 Երևան ՀՕ-44-Ն
ՆախագահՍ. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|