ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
8 սեպտեմբերի 2015 թվականի |
թիվ 15 |
քաղ. Գրոդնո |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի 16–րդ հոդվածի 6–րդ կետի և Եվրասիական միջկառավարական խորհրդի «Եվրասիական տնտեսական միության մարմինների ֆինանսատնտեսական գործունեության վերստուգման անցկացման հարցերը կանոնակարգող ակտերը հաստատելու մասին» 2015 թվականի սեպտեմբերի 8–ի թիվ 6 որոշման 2–րդ կետին համապատասխան՝
1. Անցկացնել՝ 2015 թվականի հոկտեմբերի 5-ից մինչ և 23-ն ընկած ժամանակահատվածում 2012-2014 թվականների Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսատնտեսական գործունեության վերստուգում:
2. Հաստատել վերստուգող խմբի հետևյալ կազմը.
Բելառուսի Հանրապետությունից
Սինյավսկայա |
Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարության վերահսկիչ-վերստուգիչ գլխավոր վարչության վերահսկողական աշխատանքի կազմակերպման վարչության խորհրդական |
Սկիբա |
Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարության վերահսկիչ-վերստուգիչ գլխավոր վարչության քրեական հետապնդում իրականացնող մարմինների և դատարանների հանձնարարականներով ստուգումների անցկացման վարչության գլխավոր վերահսկող-վերստուգող |
Ղազախստանի Հանրապետությունից
Աբդինովա |
Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության կոմիտեի հանրապետական բյուջեի կատարման վերահսկողության վարչության գլխավոր փորձագետ |
Սուլեյմենովա |
Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության կոմիտեի տեղական բյուջեի կատարման վերահսկողության վարչության գլխավոր փորձագետ |
Ռուսաստանի Դաշնությունից
Արդասենով |
Ֆինանսաբյուջետային վերահսկողության Դաշնային ծառայության սոցիալական ոլորտում դաշնային բյուջեի միջոցների, միջբյուջետային տրանսֆերտների և պետական արտաբյուջետային ֆոնդերի միջոցների ֆինանսական վերահսկողության վարչության պետի տեղակալ (վերստուգող խմբի նախագահ)։ |
3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ղրղզստանի |
Ռուսաստանի |
Հրապարակվել է կայքում 16 փետրվարի 2016 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|