ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 21-ին
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի Հայաստանի Հանրապետության ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 33-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետում «առաջարկությունների» բառը փոխարինել «հանրագրերի» բառով:
Հոդված 2. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «առաջարկությունները» բառը փոխարինել «հանրագրերը» բառով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2018 թ. հունվարի 12 Երևան ՀՕ-16-Ն
ՆախագահՍ. Սարգսյան